Դուք կունենաք առողջ վահանաձև գեղձ, եթե մշտապես օգտագործեք հանքանյութերով հարուստ սնունդ…

Հիպոթիրեոզի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում հեղուկ է կուտակվում։ Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում և բնորոշվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազմամբ։Գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչի հետևանքով առաջնում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են. մշտական հոգնածություն դաշտանային ցիկլի խանգարումներ չափազանց զգայունություն ցրտի նկատմամբ նյութափոխանակության դանդաղում, ինչը հանգեցնում է ավելորդ քաշից ազատվելու դժվարությունների ճարպի կուտակում ծնոտի, որովայնի, ոտքերի հատվածում մաշկի և մազերի չորություն խորը և խռպոտ ձայն անքնություն, մշտական քնկոտություն օստեոպարոզի սրացում փորկապություն։

Հիպոթիրեոզով տառապող անձինք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին։ Ճիշտ սնունդը կօգնի ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը։ Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը հարուստ է բուսական ճարպերով, որոնք օգնում են երկու խնդիր լուծել՝ արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում ավելորդ քաշից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում երկու ճաշի գդալ կոկոսի յուղ օգտագործել։ Ջրիմուռներ։

Դեպքերի մեծամասնությունում հիպոթիրեոզը պայմանավորված է յոդի անբավարար քանակով։ Այդ պատճառով այս հանքանյութով հարուստ սնունդը կարող է օգնել այս հիվանդության դեպքում։ Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել ջրիմուռներ, որոնք հարուստ են յոդով։ Նախքան յոդը սննդակարգ ներառելը խորհրդակցեք բժշկի հետ. դրա ավելորդ քանակը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։ Սխտոր։

Սխտորը հարուստ է մի խումբ սննդարար նյութերով, որոնք խթանում են նյութափոխանակությունը։ Կծու կարմիր պղպեղ։ Սա նյութափոխանակությունն ակտիվացնող բաղադրիչներից մեկն է։ Այն օգտակար է փորկապության դեմ պայքարում։ Իմբիր։ Այս համեմունքն օգնում է արագացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և պայքարել հեղուկի կուտակման դեմ։ Գետնանուշ և գետնանուշի յուղ։ Սրանք խորհուրդ են տրվում հիպոթիրեոզի դեպքում, քանի որ մեծ քանակով հանքանյութեր, հատկապես՝ յոդ են պարունակում։ Սամիթ։ Այս բանջարեղենը խթանում է նյութափոխանակությունը։ Ժենշեն։ Օգնում է ակտիվացնել նյութափոխանակության համակարգի աշխատանքը և ավելի հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Քունջութ։

Վահանաձև գեղձը կալցիտոնին է արտադրում. հորմոն, որն օրգանիզմին թույլ է տալիս յուրացնել կալցիումը։ Դա է պատճառը, որ հիպրոթիրեոզով տառապող անձինք կարող են նաև այնպիսի խանգարումներ ունենալ, ինչպիսին է օստեոպարոզը։ Քունջութի ներառումը սննդակարգ օգնում է կանխարգելել այս խնդիրը, քանի որ այն մեծ քանակով կալցիում և մագնեզիում է պարունակում։ Ընկույզի տերևներով թեյ։ Այս թեյը մաքրում է արյունը, լավացնում նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում խմել շաբաթվա ընթացքում 2-3 բաժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика