Ներկայացնում ենք 2 շատ հզոր դիմակ, որոնք ոչ միայն կերիտասարդացնեն դեմքի մաշկը, այլև առողջ և թարմ տեսք կպարգևեն։ Արդեն մի քանի պրոցեդուրայից հետո կնկատեք, որ ձեր մաշկը ավելի ձիգ և էլաստիկ է դարձել, իսկ կնճիռներն աստիճանաբար անհետանում են։Հիանալի է այն, որ կուրսը հասանելի է բոլորին․ օգտագործվում են միայն պարզ և հասարակ բաղադրիչներ։
Դիմակ 1
Անհրաժեշտ է․
ժելատին՝ 1թ․գ․
բանան՝ 1ճ․գ․
ջուր՝ 2ճ․գ․
Ինչպես պատրաստել և կիրառել․
Ժելատինի վրա լցնել սառը ջուր, թողնել մոտ 20-30 րոպե։
Այնուհետև լիարժեք լուծել այն՝ դնելով եռացող ջրի գոլորշու վրա։ Դրանից հետո միացնել տրորած բանանի հետ։
Գոլ դիմակը քսել դեմքի մաշկի վրա։
20-25 րոպե անց մաքրել ջրի կամ կաթի մեջ թաթախած բամբակով։
Դիմակ 2
Անհրաժեշտ է․
ժելատին՝ 1ճ․գ․
որակյալ կարագ՝ 30գ
Ինչպես պատրաստել և կիրառել․
Ժելատինը նախապատրաստել՝ ինչպես և նախորդ դիմակի դեպքում։ Խառնել փափկած կարագի հետ։ Պիտի ստացվի միասեռ զանգված։
Քսել դեմքին, իսկ 20 րոպե անց լվանալ գոլ ջրով։
Ժելատինը հիանալի միջոց է դեմքի երիտասարդացման և օրգանիզմի ընդհանուր վիճակը լավացնելու համար։ Այսպիսի դիմակ կիրառեք շաբաթական 1 անգամ։
Եղեք առողջ և գեղեցիկ։