Դեկտեմբերի 17-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ Ձեզ Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ առաջընթաց է սպասվում․․․
Խոյ:
Դրական միտումների ազդեցությունը մեծ է,օրը բարեհաջող կդասավորվի:Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթա-նակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է,սակայն,երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հաս նելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հու մորի զգացումի շնորհիվ:
Ցուլ:
Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփոր ձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը,սակայն ապարդյուն:Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գոր ծարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող ստացվեն:Կարող եք ապավինել ընկերների և հարազատների աջակցությանը: Մտերիմ մար դիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը՝ զբաղվելով սիրելի գործով:
Երկվորյակ:
Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, ան կախ հանգամանքներից, հասնում այդ ամենին:Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք:Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կեն տրոնում կհայտնվեք:Հրաշալի օր է ճանապարհորդությունների,օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարա վոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:
Խեցգետին:
Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից:Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:
Առյուծ:
Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և, ցանկացած իրավիճակում, լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք,որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու:Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի, հակառակ սեռի ներ կայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա:Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի:Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:
Կույս:
Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի:Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկեր ների խելամիտ խորհուրդներին չեք հետևի:Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի:Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք: Սակայն, հավատացե՛ք, անգործությունն այսօր կձանձ րացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:
Կշեռք:
Նպատակահարմար օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու համար:Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում:Հնարավոր է նոր համագոր ծակցություն, որը սկզբում ոչ հեռանկարային կթվա, սակայն հետագայում կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կփոխեն իրենց աշխատանքը, ստիպված կլինեն որոշ խոչընդոտներ հաղթահարել:Նրանք ովքեր կանանց միջավայրում են աշխատում, կամ գեղեցիկ սեռի ներկա յացուցիչների հետ միասին պատրաստվում են որոշ կարևոր հարցեր լուծել, պետք է առավել զգույշ լինեն: Վեճերից խուսափել գրեթե չի ստացվի, փոխա րենը տղամարդկանց հետ շփվելիս՝ խնդիրներ չեն առաջանա:
Կարիճ:
Լուրջ գործերրը, կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Առավոտյան կարող եք զբաղվել ֆինանսական հարցերով, ձեր գործերով հետաքրքրված անձանց հետ քննարկել մասնագիտական առաջընթացի հեռանկարները: Իսկ երեկոյան կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:Օրվա երկրորդ կեսին զգուշա ցեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, նրանք այսօր կարող են վնասել ձեզ:Հնարավոր են տարաձայնություններ տարեց ազգականների հետ, գումարային որոշ խնդիրներ կծագեն:
Աղեղնավոր:
Ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց կնկատվի: Այսօր կառանձնանաք ձեր համառությամբ և նպատակասլացությամբ:Կանեք ամեն բան՝ ցանկալի արդյուն քի հասնելու համար: Շրջապատի հանդեպ խստապահանջ եք, զիջումների չեք գնա:Բարեբախտաբար այսօր տարաձայնություններ չեք ունենա:Հնարավոր են չծր ագրված, բայց շատ հաճելի հանդիպումներ: Ուրախալի լուրեր կլսեք հեռու բարեկամներից, հին ընկերներից: Այսօր ծագած մտահաղացումները կարող են հիմնովին փոխել ձեր կյանքը, եթե դրանց իրագործմանն ամենայն լրջությամբ մոտենաք:
Այծեղջյուր:
Խնդիրներն այսօր սովորականից շատ են, ծրագրերը ստիպված կլինեք անորոշ ժաամանակով հետաձգել: Գործի բերումով կառնչվեք ձեզ համար ոչ համակրե լի մարդկանց հետ: Լարված իրավիճակներում կդժվարանաք հանգստություն պահպանել , կկորցնեք ինքնատիրապետումը: Եթե հետևեք մտերիմների խորհուրդ ներին, ապա ի վերջո կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:Խուսափեք ծարնաբեռնվածությունից,խնայեք ձեր ուժերը: Կենսական ներուժը ցածր է, գեր հոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Հնարավոր է գանգատվեք գլխացավերից, անքնությունից:
Ջրհոս:
Անհանգստանալու կարիք չկա: Օրը հրաշալի կդասավորվի:Անգամ եթե ձեր առջև նպատակներ չեք դնում և դրանց հասնելու համար ջանքեր չեք գործադրում, միևնույն է՝ այսօր հաջողությունն ամենուր կժպտա ձեզ: Հնարավոր են մի շարք հեռանկարային գործնական առաջարկություններ: Սիրային հարաբերութ յուններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր դեռևս միայնակ են, այսօր կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատաել: Նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրոդ կեսին, կրկին անգամ կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել:
Ձկներ:
Հրաշալի օր է մի շարք գործեր ավարտին հասցենելու համար: Նախապես ծրագրված հանդիպումները հրաշալի կանցնեն, այդ թվում նաև սիրային ժամադրութ յունները:Նոր գործեր ձեռնարկելիս՝ առավել զգույշ եղեք, իսկ նոր ծանոթների հետ շփվելիս՝ զգոնությունը մի կորցրեք, հակառակ դեպքում կարող եք թիկունքից հարված ստանալ:Անձնական հարաբերությունների տեսանկյունից՝ ներդաշնակ օր է սպասվում:Ամեն բան ճիշտ ձեր սրտով է: Շրջապատում ոմանք կփորձեն խառնվել ձեր գործերին: Պատրաստ եղեք պաշտպանել սեփական շահերը:
