Դդմի կորիզների բուժական նպատակներով կիրառությունը տարածված է շատ ազգերի մոտ՝ ինչպես, օրինակ, Չինաստանում, որոնց հնագույն բժշկությունը համարվում է ամենաիմաստունն ու արդյունավետը: Դդմի կորիզներն օժտված են հակաբորբոքային հատկություններով՝ հատկապես պրոստատի և միզուղիների բուժման դեպքում: Դդմի աղի և բոված սերմերը բուժական և սննդարար հատկություններ չունեն: Դդմի կորիզի այլ առանձնահատկությունները Օգտակար են սրտի համար. Դդմի կորիզի յուղը իր բաղադրությամբ համեմատվում է ձիթապպտղի յուղի հետ Բարձր ճնշում. Կորիզները հարուստ են կալիումով, որը մեծ դեր է խաղում զարկերակային ճնշումը վերահսկելու մեջ:
Մաշկ, մազեր, տեսողություն. Դդմի կորիզների սերմերը շատ հարուստ են Е վիտամինով, որը հիանալի կերպով պայքարում է մաշկի ծերացման դեմ, վերականգնում բջիջները: Այս սերմերը հարուստ են նաև վիտամին А-ով, որի շնորհիվ կանխում է աչքի հիվանդությունները՝ ինչպիսիք են կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան:

Պրոստատ. Համարվում է բուժման բնական մեթոդներից մեկը, որը կանխարգելում է պրոստատի և միզուղիների խնդիրը: Բաղադրատոմս՝ պրոստատի բուժաման համար. 150 գր. Դդմի սերմերը (թարմ, հում վիճակում) ավելացնել 1 լիտր ֆիլտրված ջրի մեջ և 20 րոպե եռացնել:
Թողեք զովանա և ընդունեք: Խմեք 1 բաժակից օրական երեք անգամ: Վերացնում է ճիճուներին. Բուժման մեկ չափաբաժնի համար պահանջվում է 100-ից 150 գր. (երեխաներ) և 200-ից 250գր. (մեծահասակներ) սոված փորին: Դդմի օշարակ՝ ասթմայի,հազի և բրոնխիտի բուժման համար Բաղադրիչներ 60 գր. Դդմի կորիզ 2 ճ/գ բնական մեղր 200 մ/լ մաքուր ջուր 20 կաթիլ պրոպոլիսի սպիրտային լուծույթ Բլենդերով խառնեք այս բոլոր բաղադրիչները, մինչև կստանաք միաձույլ զանգված: Ընդունեք օրական մեկակական թ/գ՝ 5 անգամից:
Այն թույլ է տրվում օգտագործել 2 տարեկանից բարձր երեխաներին, սակայն չափաբաժինը պետք է քչացվի կիսով չափ՝ 2-7 տարեկանների համար: Դդմի կորիզի ալյուրը՝ խոլեստերինի, տրիգլիցերիդի, շաքարային դիաբետի և փորկապության դեմ Բաղադրությունը Դդդմի սերմեր Թող սերմերը մի քանի ժամով մնան ջրում և լվացեք:
Ապա չորացնել սենյակային ջերմաստիճանում: Չորացած սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել, մինչև կստանաք մանրատված փոշի: Պահպանեք փոշին կափարիչով բանկայի մեջ:Առաջարկվող չափաբաժինը կազմում է ոչ շատ, քան օրական 3 ճ/գ: Այս ալյուրը կարող եք ավելացնել ապուրների, աղցանների և դեսերտի մեջ:
Նյութի աղբյուրը тайский салат с говядиной
