Դդմի հյութը կիտրոնով և նարնջով. անչափ համեղ և օգտակար այս հյութը պահածոյացնում եմ, սակայն մինչև ձմեռ վերջացած է լինում. Փորձեք ու համոզվեք

Բաղադրիչներ

1 միջին չափի դդում

200-300 գր շաքարավազ

2 կիտրոն

2 նարինջ

Պատրաստումը` Դդումը մաքրել և կտրտել ոչ մեծ կտորներով՝ յուրաքանչյուրը 2-4 սմ:

Լցնել ամբողջը կաթսայի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ հասնի դդմի մակարդակին: Կաթսան դնել կրակին, եռալուց հետո, եփել 5-10 րոպե, որից հետո թողնել, որ մի փոքր հովանա:

Անցկացնել պտղամիսը մաղով կամ բլենդերով դարձնել միատարր զանգված: Հյութը կրկին լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, նարնջի և կիտրոնի հյութ:

Հասցնել հյութը եռման աստիճանի և եփել 5 րոպե: Այնուհետև լցնել 2-3 լիտր տարողությամբ բանկաների մեջ և փակել: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика