Ցավոք սրտի այսպիսի պատմությունները հազվադեպ չեն: Այդ պատճառով ցանկանում ենք տալ որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ լավ ու վստահելի դայակ գտնելու հարցում:
Դայակ փնտրեք խիստ անհարժեշտ լինելուց դեռ շատ ավելի վաղ, որ չշտապեք ընտրության հարցում:
Հետաքրքրվեք ծանոթների ու ընկերների շրջանակում, հնարավոր է նրանց մեջ լինի չափահաս մեկը, ով սիրով կստանձնի այդ դերը:Այսպես դուք կխուսափեք անծանոթի հետ նման լուրջ հարաբերությունից:
Եթե, ամեն դեպքում, դայակն անծանոթ է, ապա հետաքրքրվեք նրանով: Միգուցե հոգեկան հիվանդությոն ունենա կամ քրեական անցյալ, որը բանականաբար կփորձի թաքցնել:
Զրույցի ժամանակ ուշադրություն դարձրեք մանրուքներին. արդյոք քննադատո՞ւմ է իր նախկին գործատուներին, փորձո՞ւմ է լռել՝ թաքցնելով ինչ-որ բան, ուշացե՞լ է, թե՞ ոչ, ավելի շատ ցանկանում է ձեզ դուր գալ, քան երեխայի՞ն:
Փորձեք նախկին գործատուներից հետաքրքրվել նրա մասին:
Իհարկե, դժվար է խուսափել բոլոր վտանգներից, սակայն այս դեպքում հարկավոր է զգոն լինել ու հետևողական, քանի որ մինչ դուք աշխատում եք, դայակն է ձեր երեխայի պատասխանատուն: