Գնում էի բանկ՝ վարկիս ամսական վճարը կատարելու համար: Տեսնում եմ գետնին ընկած ճմրթած թղթադրամներ: Վերցրեցի, հաշվեցի…5 հատ 50 000-անոց թղթադրամ կար…
Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռացա այդտեղից: Որոշեցի քարտիս փոխանցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն:
Բանկոմատն ընդունեց: Սակայն քարտը ստուգելու ժամանակ հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ: Բայց ինչպե՞ս…հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ:
Որոշեցի գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ: Մոտեցա ազատ դրամարկղին, հենց ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…
ԶԱՆԳԵՐ…ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ…