Գիտնականները խորհուրդ են տվել կանանց.երեխաներ ունեցեք երիտասարդ տղամարդուց.

Որքան տարիքով մեծ է երեխայի հայրը, այնքան մեծ է փոքրիկի մոտ առողջական խնդիրների առաջացան հավանականությունը։ Այս կարծիքն են հայտնում Սթենֆորդի համալսարանի գիտնականները՝ գրում է British Medical Journal-ը։
Գիտնականները վերլուծել են ավելի քան 140 հազար երեխաների առողջության տվյալները։

Պարզվել է, որ եթե երեխայի հայրը 45-ից բարձր տարիք է ունեցել, վաղ ծննդաբերության, նորածնի ցածր քաշի վտանգը 14%-ով ավելի բարձր է եղել, քան երիտասարդ հայրերի դեպքում։

Ռիսկայնությունը սկսել է աճել 35 տարեկանից հետո։Գիտականները եկել են այն եզրահանգման, որ որքան մեծ է տղամարդը, այնքան մեծ է նրա սերմնաբջիջներում ԴՆԹ-ի վնասվածության հավանականությունը։

Միևնույն ժամանակ գիտնականները խորհուրդ չեն տալիս նաև 20 տարեկանից երիտասարդ պատանիներին երեխա ունենալ․ չափազանց երիտասարդ տարիքը նույնպես առողջական խնդիրների վտանգ է պարունակում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика