Գիտեմ, որ ամուսինս ինձ դավաճանում է և սիրուհի ունի, բայց շարունակում եմ հոգատար կին խաղալ․․․

Ամուսնացել եմ վաղ տարիքում։ Այնպես ստացվեց,որ սիրահարվել էի մինչև ականջներիս ծայրը։ Գիտեք, ինչ-պես է լինում հեքիաթում, երբ սպիտակ ձիով ասպետը գալիս է և տանում քեզ։ Արմենն անթերի ամուսին էր թը-վում, ես այնքան հպարտ էի, որ 19 տարեկանում ունեմ ընտանիք, երեխա։Ալինան՝ աղջիկս, մեծանում էր, սա-կայն իմ ու ամուսնուս հարաբերությունները ժամանակի ընթացքում դադա-րեցին լինել անթերի։

Ինձ կլանել էին փոքրիկի խնամքի հետ կապված հոգսերը։Ես ու ամուսինս հաճախ վիճում էինք, թե ով պիտի գի-շերն արթնանա և երեխայի համար կաթ պատրաստի կամ օրորի։ Հիմա եմ հասկանում, որ հավանաբար, նա հենց այդ ժամանակ էր սկսել ինձ դավաճանել։ Պետք էր սառը դատել, գնահատել ստեղծված իրավիճակը, բայց ես շատ էի սիրում և դստերս, և ամուսնուս։

Երբ երկրորդ անգամ հղիացա, Արմենը շատ փոխվեց․ նա դարձել էր նուրբ և հոգատար։ Ես նույնիսկ մի վայր-կյան չէի զղջում, որ 21 տարեկանում արդեն 2 երեխա ունեմ։ Ես երջանիկ մայրիկ էի, բայց ոչ երջանիկ կին։ Ծնն-դատնից ինձ տուն տարան ծնողներս, որոշել էի ամուսնուս անակնկալ անել։ Դա կյանքիս ամենամեծ սխալն էր։ Դստերս գրկած, ժպիտս դեմքիս մտա տուն, իսկ նա մեր սենյակում էր մի աղջկա հետ։ Արմենը նույնիսկ ներո-ղություն չխնդրեց, միայն անամոթաբար ասաց․

—Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Ես սովորական տղամարդ եմ։

Ամբողջ գիշեր արտասվեցի, բայց չկարողացա հեռանալ։Ինձ համար շատ դժվար էր երկու երեխաների հետ։ Արմենը բոլորովին չէր օգնում, գումար քիչ էր տալիս, բացահայտ ասում էր, որ ինքն անձնական ծախսեր ունի։ Կյանքս վերածվել էր դժոխային իրադարձություններից բաղկացած մի ամբողջության․ միայն լացող երեխաներ և դավաճանող ամուսին։

Արմենը նույնիսկ չի փորձում կոծկել իր ստերը․ արդեն կորցրել եմ հաշիվս, թե նա քանի սիրուհի ունի։ Ինքներդ դատեք, ու՞ր գնամ՝ երկու երեխաներիս հետ։ Ծնողներս չեն կարող օգնել ինձ, ես էլ նույնիսկ բարձրագույն կըր-թություն չունեմ։

Շարունակում եմ լավ կին ձևանալ, նրան ժպիտով եմ դիմավորում, փորձում եմ չնկատել ամուսնուս վերնաշա-պիկներից զգացվող կանացի օծանելիքի հոտը։ Ամուսնուս գոհացնում է ստեղծված իրավիճակը, իսկ ահա ես․․․ Բայց չգիտեմ, թե որքան կշարունակվի սա և որքան կդիմանամ ես։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика