1 բաժակ որակյալ կագորին ավելացնել 1 գլուխ մաքրած և ճզմած սխտոր (մաքրելիս կեղևը հանել, բարակ թաղանթը թողնել), դնել կրակին, թողնել եռա և անմիջապես վերցնել:
Տաք փաթաթել, թողնել գոլանա: Լցնել ապակե տարան, 5 օր պահել մութ տեղում (լույս չպետք է թափանցի): Խմել օրը 4 անգամ` 1-ական ճաշի գդալ (3-ը` ցերկվա ընթացքում, 1-ը` քնելուց առաջ):

Մսաղացով աղալ հալվեի (ալոե) տերևները, ավելացնել մեղր և կիտրոնի հյութ: Չափաբաժինները կարելի է ընտրել ըստ ճաշակի, սակայն բոլոր բադրիչները պարտադիր են: Լավ խառնել:
Այս դեղամիջոցը օգնում է թե’ գրիպից խուսափելուն, թե’ այն բուժելուն: Եթե զգում եք գրիպի առաջին նշանները, օգտակար է դեղամիջոցն օգտագործել քաղցած ժամանակ` 1 ճաշի գդալ, իսկ բուժելու նպատակով` օրվա ընթացքում մի քանի անգամ (ցանկալի է տաք թեյով կամ կաթով):
