Գերհոգնածությունից ազատվելու միջոց

Դադարեցրե՛ք այն աշխատանքը, որը գերհոգնածության պատճառ է դարձել: Հոգնած նյարդային համակարգը, ինչպես ցանկացած այլ օրգան, հանգստի կարիք ունի:Կաթով և մեկ գդալ մեղրով կամ անանուխով թեյ խմեք:

Սոճու խտանյութով (կարող եք գնել դեղատնից) լոգանք ընդունեք qնելուց 20-30 րոպե առաջ: Ջրի աստիճանը պետք է լինի 36 աստիճան:

Նյարդային համակարգի ամրապնդմանն օգնում են սառը ջրով ամենօրյա շփումները, որոնք զուգակցվում են երեկոյան հանգստացնող լոգանքների հետ:

Մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց համար օգտակար է քնելուց առաջ ոտքերը տասը րոպե տաք ջրի մեջ (42 աստիճան) դնելը:

Ցանկացած տիպի գերհոգնածության և նյարդային համակարգի գրգռման դեպքում խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք կաթի մեջ թափահարելով խառնել ձվի հում դեղնուց, մի քիչ շաքարավազ գցել և դանդաղ ըմպել: Այս ըմպելիքը կարելի է օգտագործել օրական 2-3 անգամ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика