Գազարը պարունակում է այնպիսի առողջարար տարրեր, ինչպիսիք են` բետա-կարոտինը, ֆալկարինոլը, վիտամին A-ն, հանքանյութերը և հակաօքսիդանտները: Justnaturallife կայքը ներկայացնում է պարզ և հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի լավացնել առողջությունն ու երկարացնել կյանքը: Բաղադրություն 2 սմ երկարությամբ կոճապղպեղ 4 գազար 3 խնձոր Կես կիտրոնի հյութ Պատրաստման եղանակը Խառնեք բոլոր բաղադրիչները հարիչով այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք:
Ըմպելիքը խմեք առավոտյան դատարկ ստամոքսին՝ թարմ պատրաստված: Կոճապղպեղն ունի խոլեստերինը նվազեցնող, ստամոքսի բակտերիաները սպանող հատկանիշներ: Այն դրական կերպով ազդում է աղիքային ֆլորայի վրա, հանգստացնում է բորբոքումները, գլխացավերն ու միգրենը: Գոյություն ունեն հազարավոր օգտակար հատկանիշներ, որոնցով օժտված է գազարը: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելում է սրտի կաթվածը, բուժում որոշ տեսակի քաղցկեղները և այլն:
Այն նաև լավացնում է տեսողությունը, իսկ մաշկը դարձնում է փափուկ և հարթ: Խնձորը լավացնում է իմունիտետը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից, լավացնում է լյարդի և երիկամների աշխատանքը: Այն նաև կանխարգելում է բերանի խոռոչի հիվանդությունները, նվազեցնում սթրեսը, հոգնածությունն ու վերացնում անքնությունը, պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները: Կիտրոնն ունի մի քանի օգտակար հատկանիշներ:
Այն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, նվազեցնում արյան բարձր ճնշումը, ունի հակաբակտերիալ հատկանիշներ և օգնում է հարբուխի դեպքում: Ավելին, այն պաշտպանում է բերանի խոռոչը: Կիտրոնը լավացնում է իմունային համակարգը և կանխարգելում ինֆեկցիաների զարգացումը: