Բուժքույրը փրկեց նորածին երեխայի կյանքը. 38 տարի անց տեղի ունեցածը ուղղակի անհավատալի է……

Այս կադրերն արվել են 38 տարի առաջ, և ոչ ոք անգամ չէր կասկածում, որ դրանք կարող են փոխել իր կյանքը:

38 տարի առաջ երիտասարդ բուժքույրը հոգ էր տանում փոքրիկ Ամանդայի մասին Նյու Յորքի բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքում:Աղջիկը այրվածքներ էր ստացել, և այս լուսանկարները միակ հիշողությունն էին այդ օրերից:

Ուժեղագույն այրվածքներից հետո Ամանդայի դեմքը շատ էր վնասվել, և հասակակիցները ծաղրում էին նրան:Երբ նա լաց լինելով գնում էր տուն, ժամերով նայում էր լուսանկարներին, որոնք չափից դուրս նուրբ ու ջերմ էին:

Նայում էր այն կնոջը, ով սիրով գրկում էր իրեն, բայց անգամ չէր ճանաչում:

— Ինձ մշտապես ծաղրում էին, որովհետև ես այրվածքներ ունեի: Ես կարող էի ժամերով նայել լուսանկարներին և խոսել այդ կնոջ հետ,- ասում է Ամանդան։ 38 տարեկանում Ամանդան վերջապես որոշեց պարզել՝ ով է այդ կինը:

Նա լուսանկարը հրապարակեց Ֆեյսբուքում և խնդրեց, որ ընկերները տարածեն: Այսպիսով նա հույս ուներ, որ ինչ-որ մեկը կճանաչի աղջկան:Փնտրտուքի արդյունքները շուտ պարզ դարձան: Մի տղամարդ այդ կնոջ մեջ ճանաչեց իր նախկին կոլեգային:

Ինչպես պարզվեց, այդ կինը Սյու Բերգերն էր: Նրանց երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում 38 տարի անց: Ամանդան և Սյուն չէին կարող զսպել արցունքները, երբ տեսան միմյանց:

— Ես հիշում եմ այս փոքրիկ աղջնակին, ինչպես հիմա,- ասում է Սյուզենը: Նա յուրահատուկ էր: Նա իրեն հանգիստ էր պահում, այնպես չէ, ինչպես այլ երեխաները:

Հանդիպման ժամանակ Ամանդան կիսվեց իր հրաշալի հիշողություններով այն բանի մասին, թե ինչ երջանկությամբ էր նայում այդ լուսանկարին:

— Դուք անգամ չգիտեք՝ ինչպես եք օգնել ինձ ամբողջ կյանքում,- ասում էր Ամանդան: Հիմա Ամանդայի դեմքը լավ տեսք ունի:

Օգնեցին բազմաթիվ վիրահատությունները, բայց նա երբեք չի մոռանա, թե ինչի է դիմացել այդքան տարիներ: Նա շնորհակալ է այն բուժքրոջը բարության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика