Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու մուսուլմաններն ու հրեաները չեն օգտագործում խոզի միս: Թվում է՝ սա սովորական մսատու կենդանի է, մենք ոտում ենք նրա միսը և մեզ շատ լավ ենք զգում:Մինչդեռ շատերից ենք լսում, որ կրոնը թույլ չի տալիս, պարզապես մուսուլմաններին ու հրեաներին ոտել խոզի միս, քանի որ խոզը կեղտոտ կենդանի է :
Սակայն եթե հիշելու լինենք պատմության նախակրոնական շրջանը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ապա մարդիկ նույնպես այն ժամանակ խոզերից շատ մաքուր չեն եղել:
Սակայն այս հարցում գոյություն ունի նաև պատմական ասպեկտ:
Իրոք, խոզի միս ուտելու մասին արգելքը կարող ենք կարդալ նաև Ղուրանում: Սակայն ինչու հենց խոզի միսը:Պարզվում է՝ այն վայրերում, որտեղ ծնունդ են առել հուդիզմն ու իսլամականությունը անհավանական տաք կլիմա է եղել:
Իսկ խոզի միսն, ինչպես հայտնի է, պահպանման շատ կարճ ժամկետ ունի:Եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ խոզը ամենակեր կենդանի է և կարող է ուտել անգամ սեփական արտաթորանքը, ապա նրա միսը պարունակելու է տրիխինելլա, մակաբույծներ, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ:
Հատկանշական է, որ շատ բակտերիաներ չեն մեռնում անգամ բարձր ջերմային մշակումից հետո:
Այդ պատճառով խոզի մսի օգտագործումը առաջացնում է շատ ծանր թունավորումներ, հիվանդություններ և անգամ մահ:Բնականաբար, մարդիկ կարծում էին, որ այդ երևույթները ավելի խորքային իմաստ ունեն, քան առողջությանը վնաս հասցնելն է:
Եթե օրգանիզմը չի ոնդունում տվյալ միսը, ապա նշանակում է, որ այդտեղ սատանայական ինչ-որ բան կա: Հետևաբար արգելվեց խոզի միսը: