Բնական քսուք, որի միջոցով կազատվեք կնճիռներից…

Կնճիռներից խուսափելն անհնար է, և դա բոլորը գիտեն։ Իմացեք, թե ինչպես կարելի է ազատվել դրանցից՝ պարզ քսուքի միջոցով։

Այս անհավանական բաղադրամիջոցը շատ արդյունավետ է և օգտակար մաշկի համար, քանի որ այն սնուցում է, նվազեցնում կնճիռները և դանդաղեցնում մաշկի ծերացման գործընթացը։

Քսուքը պատրաստված է բնական բաղադրիչներից։ Բացի այդ, այն հարմար է մաշկի բոլոր տեսակների համար։

Անհրաժեշտ է․

2թ․գ․ բժշկական վազելին
1ճ․գ․ ձիթայուղ
1 ձվի դեղնուց
1թ․գ․ մեղր

Ինչպես պատրաստել և օգտտագործել քսուքը

Տաքացնել վազելինը՝ մինչ այն կհալվի, իսկ հետո ավելացնել մյուս բաղադրիչները։ Լավ խառնել մի քանի րոպե, մինչ կստանաք միասեռ զանգված։

Կարևոր է պահել քսուքը փակ տարայի մեջ։

Սակայն նախքան քսուքն օգտագործելը պարտադիր պետք է մաքրել մաշկը։ Քսեք ստացված քսուքը և մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Սպասեք 30 րոպե, իսկ հետո հեռացրեք մնացորդները բամբակե սկավառակի օգնությամբ կամ խոնավ սրբիչով։Ի դեպ, քսուքը պետք է օգտագործել քնելուց 2 ժամ առաջ, քանի որ քսուքի լիարժեք ներծծվելու համար անհրաժեշտ է 1 ժամ։

Եղեք առողջ և գեղեցիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика