Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սա արյան շրջանառության խանգարման առաջին նշաններից է, որը հետագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների: Կայքը ներկայացրել է սխտորից և նարնջից պատրաստվող բնական միջոց, որը կարող է հրաշալի հավելում դառնալ բուժմանը:
Դրա պարբերական օգտագործումը թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածում, ազատվել ոտքերում ծանրության զգացումից, որը կապված է հեղուկի կուտակման հետ: Ինչու է սխտորն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում: Սխտորը կարևոր սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել մի շարք խնդիրների դեպքում: Սխտորը միացություններ է պարունակում, որոնք հակաբորբոքային, հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, ինչի շնորհիվ նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը: Սխտորն օգնում է լայնացնել անոթները:
Ակտիվացնում է արյան շրջանառությունը, խոչընդոտում տրոմբների, վարիկոզի և այլ խնդիրների առաջացմանը, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ: Սխտորը կարող է օգնել թեթևացնել ոտքերում ծանրության զգացումը, թմրածությունը, որոնք հաճախ են ուղեկցում արյան շրջանառության խանգարմանը: Ինչու է նարինջն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում: Նարնջի համադրությունը սխտորի հետ օգնում է վերականգնել արյան շրջանառությունը:
Այս ցիտրուսային միրգն օգնում է ազատվել ոտքերում ծանրության զգացումից, հանգստացնել ցավը, ազատվել թմրածությունից. նշաններ, որոնք ուղեկցում են երակների վարիկոզ լայնացմանը: Նարինջն օգնում է պայքարել նաև հեղուկի կուտակման դեմ: Բաղադրիչներ 3 նարինջ 5 պճեղ սխտոր 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 32 գրամ: Ինչպես պատրաստել Նարնջի հյութը քամեք, լցրեք ապակե տարայի մեջ:
Սխտորը մաքրեք, մանրացրեք, ստացեք պաստա: Ավելացրեք նարնջի հյութը: Ձիթապտղի յուղն ավելացնելուց հետո փայտե գդալով խառնեք բոլոր բաղադրիչները: Տարան փակեք, թողեք թրմվի 10-12 ժամ: Ինչպես օգտագործել պատրաստման միջոցը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երակները լայնացել են: Մերսեք 5-8 րոպե, որպեսզի սննդարար միկրոէլեմենտները ներծծվեն մաշկի մեջ: Պոլիէթիլենով փաթաթեք այդ հատվածը: 40 րոպե անց լվացեք: Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ քնելուց առաջ: