Երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդիկ կարող են տառապել արյան այտուցված անոթներից մաշկի վրա կամ գունազրկումից: Երակների վարիկոզ լայնացման լուրջ ախտանիշներից են՝ Ոտքերի այտուցվածություն՝ «ծանր» ոտքեր: Ցավ ոտքերում երկար ժամանակ նստելուց կամ կանգնելուց հետո: Ոտքերի կամ կոճերի գույնի փոփոխություն: Չոր, գրգռված, թեփոտ մաշկ, որը հեշտությամբ ճաքճքում է:
Մաշկի վերքեր (խոցեր), որոնք չեն ապաքինվում: Ոտքերի և կոճերի մաշկի հաստացում և ամրացում: Արյունխեղդ, քոր, «սարդի երակներ»: Ռիսկի որոշ գործոններ ուռած և ցավող երակների համար՝ Երկար նստել կամ նույնիսկ պառկել, ինչը սահմանափակում է արյան շրջանառությունը, Ավելորդ քաշ, Քրոնիկական փորկապություն, Քարեր լյարդում և լեղապարկում, Տարիք, (հորմոնալ փոփոխությունները սեռահասունացման շրջանում, հղիությունը և դաշտանադադարը կարող են հանգեցնել երակների վարիկոզի, իսկ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է մեծացնել ռիսկը), Բնածին թերի կլապաններ, Ոտքերում արյան մակարդուկի ընտանեկան պատմություն կամ երակների վարիկոզ լայնացում:
Երակների վարիկոզ լայնացումը մեղմացնելու և կանխելու համար կարող եք՝ Կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել այտուցվածությունը նվազեցնելու համար: Երկար ժամանակ մի նստեք և մի կանգնեք: Նույնիսկ ոտքերը թեթևակի շարժելով՝ կարող եք պահպանել արյան ճիշտ շրջանառությունը: Օրական 3 կամ 4 անգամ 15-ական րոպեով ոտքերը բարձրացրեք ձեր սրտից վեր: Վերքերի խնամք, եթե բաց խոցեր կամ վարակներ ունեք: Ձեր բժիշկը կարող է ցույց տալ՝ ինչպես դա անել: Նիհարել՝ սննդում օգտագործելով ճարպի ցածր պարունակությամբ մթերքներ, ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտելով:
Ավելի շատ ֆիզիկական վարժություններ: Դա կարող է ձեզ օգնել նվազեցնել քաշը և արյունը վեր ու վար տանել ձեր ոտքերում: Քայլքը կամ լողը լավ տարբերակ են: Եթե ձեր ոտքերի մաշկը չոր կամ ճաքճքող է, խոնավեցումը կարող է օգնել: Սակայն բուժման և մաշկի խնամքի որոշ մեթոդներ կարող են սրել խնդիրը: Ձեր բժշկի հետ խոսեք նախքան ցանկացած լոսյոն, քսուք օգտագործելը: Ավելի շատ ջուր խմեք: Բոլոր կանաչ բանջարեղենները, հատապտուղները (օրինակ՝ հավամրգին, հաղարջը, լոռամրգին, սև հաղարջը), կիվին, ցիտրուսային մրգերը, քաղցր պղպեղը, անանասը, բազուկը, ամբողջական հատիկեղենը շատ օգտակար են այս խնդիրն ունեցող մարդկանց համար: Խմեք կանաչ հյութեր, որոնք լավացնում են արյան շրջանառությունը:
Ներկայացնում ենք հյութի բաղադրատոմս, որը կօգնի եթե ոչ ազատվել, ապա գոնե մեղմացնել երակների ցավը: Բաղադրությունը՝ ½ փոքր անանաս, ½ միջին չափի բազուկ, 2 ցողուն նեխուր, ½ դեղին բուլղարական պղպեղ, ½ դյույմանոց կոճապղպեղի արմատ, ¼ կիտրոնի հյութ
Պատրաստումը՝
Բոլոր բաղադրիչները բլենդերով խառնեք, մինչև համասեռ զանգված ստացվի: Կարող եք հյութը խմել, որքան անգամ ցանկանաք: