The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, թե որն է առաջնեկին ունենալու լավագույն ժամկետը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 30-39 տարեկանում կանանց ունեցած երեխաներն ավելի խելացի են իրենց հասակակիցներից։Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biodemography and Social Biology պարբերականում։ Հետազոտությունը ղեկավարել է Լոնդոնի տնտեսական դպրոցը ներկայացնող Ալիսա Գոիսիսը։
Նա վերլուծության է ենթարկել Մեծ Բրիտանիայում երեխաների ծնվելու 18.000 տվյալ և համեմատել է երեխաների մտավոր զարգացումը՝ կախված նրանց մայրերի տարիքից։Երեխաների տվյալների վերլուծությունից ու դիտարկումից հետո Գոիսիսը եկել է այն եզրահանգման, որ առաջնեկին ունենալու լավագույն տարիքը կազմում է 30-39 տարեկանը։
Իսկ 23-29 տարեկանում և 40-ից բարձր տարիքում կանանց ծննդաբերած երեխաները մտավոր զարգացվածության հարցում զիջում են 30-ից հետո ծնված երեխաներին։Նա հավելել է, որ 40-ից հետո կանանց ունեցած երեխաներն ավելի հակված են ճարպակալման։
Գոիսիսը դա բացատրել է նրանով, որ այդ տարիքի կանայք ավելի պակաս աշխույժ են, քան երիտասարդ մայրերը, և իրենց երեխաներին չեն ապահովում բավականաչափ ակտիվություն, ինչն էլ հետագայում ավելորդ քաշ է առաջացնում նրանց երեխաների մոտ։