Բժիշկները ասացին,որ այլևս ոչինչ չեն կարող անել,քաղցկեղով հիվանդ երեխային պետք է տանել տուն․Ծնողները կանչեցին հարա-
զատներին երեխային հրաժեշտ տալու, երբ հանկարծ․․․Կյանքում հրաշքներ լինում են։Աբբի Ֆուկկոն ապրում է Ամերիկայում, նա ըն-
դամենը 10 տարեկան է, եւ նա ունի լեյկեմիա: Դեռ 4 տարեկան էր, երբ բժիշկները հայտարարեցին, որ պայքարելն անիմաստ է, ան-
կախ ամեն ինչից քաղցկեղը զարգանում էր:
Աղջիկը սովոր է դժվարու թյունների, նա գրեթե չգիտի, թե ինչ է նշանակում լինել ամբող ջովին առողջ: Երբ բժիշկները հայտարարե-
ցին,որ երեխայի կյանքի հնարավորությունը չի գերազանցում 20% -ը,դա ծնողներին շոկի մեջ գցեց:Ընտանիքը պայքարում էր Աբբիի
սարսափելի հիվանդության դեմ, աղջիկն անցել է հզոր վերականգնման պրոցես` քիմիաթերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում,
ճառագայթային թերապիա:

Ամբողջ մի տարվա ընթացքում Աբբին կարողացավ ապրել սովորական երեխայի նման.Նա ֆուտբոլ էր խաղում, հաճախում դպրոց,
դարձավ սկսնակ սկաուտ:Սակայն 2013 թվականին քաղցկեղը կրկին վերադարձավ, վիճակն ավելի բարդացավ, քան նախկինում էր:
Աղջիկը պառկած էր մնում, քիչ էր շարժվում, որովհետև ամեն շարժում նրան ցավ էր պատճառում:
2015 թվականին Աբբին մեկ այլ ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկվեց, սակայն,ցավոք, երեխայի մարմինը դադարեց պայքա-
րել եւ մերժեց դոնոր օրգանը: Աբբիի երիկամները դադարեցին աշխատել …Երեխային տեղափոխեցին ինտենսիվ թերապիայի բաժ
անմունք եւ ասացին, որ նրան մնացել է 48 ժամ ապրելու հնարավո րություն:Ծնողները հասկացան, որ Աբբին ոչինչ չի օգնի:
Նրանք սկսեցին հավաքել ամենամտերիմներին, աղջկան վերջին անգամ տեսնելու համար: Երբ բոլորը հավաքվեցին, Աբբիին անջա-
տեցին կենսապահովման սարքերից, և փոքրիկ աղջկան տարան տուն:Բոլորը լաց էին լինում եւ չէին կարողանում հավատալ, որ ժա-
մանակն է հրաժեշտ տալ աղջկան: Հանկարծ նա բացեց աչքերը, ասելով, որ նա դեռ շատ բաներ ունի անելու այս աշխարհում:

Բժիշկները տարակուսանքի մեջ են, չեն հասկանում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ: Աբբին աստիճանաբար գնաց դեպի լա-
վացում:Աբբի հիվադությունն այժմ ռեմիսիայի շրջանում է: Նա օրվա ընթացքում ստանում է մի քանի տեսակի դեղամիջոց: Ոչ ոք չի
կարող վստահ կանխատեսում անել նրա ապա գայի մասին, քանի որ հիվան դությունն անցել է, բայց եւ կարող է ցանկացած ժամա-
նակ վերադառնալ:Բայց հիմա աղջկա ամբողջ ընտանիքը գիտի, որ պետք է վայելել ամեն պահը:
Այս մարդիկ տեսել են, որ Աբբին մահանում էր, բայց հետո վերադարձավ դեպի կյանք: Նրանք հավատում են լավագույնին, եւ մենք
բնականաբար նույնպեսլ միանուն ենք նրանց:
