Տղամարդը աշխատանքից վերադառնում էր տուն: Նա այնքան հոգնած էր, որ ցանկանում էր շտապ տուն հասնել ու հանգստանալ: Նա անցավ կանաչ լույսի տակով և մի փոքր ավելացրեց արագությունը:Հանկարծ չգիտես որտեղից մեքենայի առջև մի կերպարանք հայտնվեց: Վարորդը արգելակեց մեքենան, սակայն չհասցրեց … շտապ դուրս եկավ մեքենայից ու տեսավ գետնին ընկած մի տղա երեխա:
Անմիջապես խմբվեցին անցորդները, մոտակա տներից դուրս վազեցին բնակիչները:Տղայի մարմնի տակ արյուն էր գոյացել: Տղան կորցրել էր գիտակցությունը: Վարորդը անմիջապես գրկեց երեխային ու մի քանի մարդկանց օգնությամբ նրան տեղավորեցին մեքենայի հետևի նստարանին, նա խնդրեց այդ մարդկանցից մեկին ուղեկցել իրեն, նրա ձեռքերը դողում էին:Շտապ հասավ հիվանդանոց;
Տղային իջեցրին մեքենայից ու տարան ընդունարան: Բուժքույրներն անմիջապես գործի անցան, սկսեցին արագ հանել տղայի հագուստը:Տղան գիտակցության չէր գալիս:Վարորդը մոտեցավ նրանցից մեկին ու ասաց.
— Խնդրում եմ կանչեք ձեր հիվանդանոցի ամենալավ բժշկին, խնդրում եմ փրկեք տղային, — ասում էր նա աղերսագին:
Այդ ընթացքում բուժքույրերից մեկը շտապեց տեղեկացնելու բժշկին, որ ծանր վիրավոր երեխա են բերել, և խնդրում էր գալ զննել երեխային:
— Ասացեք ծնողներին,, թող վճարեն սա մասնավոր հիանդանոց է, այլ ոչ թե բարեգործական հաստատություն: Ես շատ զբաղված եմ: Երբ վճարեն, ես կգամ ու կզննեմ:
— Լավ, — ասաց բուժքույրն ու իջավ ներքև:
Մոտենալով տղամարդուն ասաց.
— Գիտեք մեզ մոտ կարգը մի փոքր այլ է, նախ պետք է վճարեք, այնուհետև բժիշկը կզննի երեխային: Տղամարդը ձեռքը տարավ գրպանը և հիշեց, որ դրամապանակը մեքենայի մեջ է:
Շտապ դուրս եկավ, գնաց վերցրեց դրամապանակն ու վազելով մտավ հիվանդանոց.
— Ասացեք, որտեղ, պետք է վճարեմ:
— Նախ ասացեք երեխայի անուն, ազգանունը:
— Ես չգիտեմ նրա անունը, ես նրան չեմ ճանաչում:
Նա վճարեց իր մոտ եղած ողջ գումարը և երեխային ձևակերպեցին: 10 րոպե անց բժիշկը եկավ, մոտեցավ երեխային:
Հանկարծ տեսնելով նրան գունատվեց ու ծնկի եկավ.
— Որդիս, ի՞նչ է պատահել, այս ի՞նչ է եղել: Հանկարծ մի անմարդկային ձայն արձակեց ու ընկավ հատակին: Երեխան, որ նույն բժշկի որդին էր, մահացել էր: