Բելառուսում երիտասարդ մայրը մահացել է իր 21-ամյակի օրը, երբ պարանոցը մնացել է ընտանիքին պատկանող BMW-ի պատուհանի տակ, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Յուլիա Շարկոն փորձել է իր երկու տարեկան դստերը մեքենայից դուրս բերել առջևի նստատեղի կիսաբաց պատուհանից, սակայն երեխան այդ պահին անգիտակցաբար սեղմել է պատուհանի ավտոմատ փակման կոճակը։
Կնոջ ամուսինը՝ Արթուրը, դժբախտ պատահարից հետո անգիտակից վիճակում է հայտնաբերել կնոջը։
Նա կոտրել է պատուհանը և նրան դուրս բերելով՝ անմիջապես հիվանդանոց տեղափոխել։
Դեպքից ութ օր անց Յուլյան մահացել է շնչահեղձությունից, որը հանգեցրել է գլխուղեղի վնասմանը։Իրավապահների հաղորդմամբ՝ դժբախտությունը տեղի է ունեցել աղջկա 21-րդ տարեդարձի օրը։
Քննչական կոմիտեն ուսումնասիրում է երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները։ Զույգը երկու դուստր ունի։