Ձեզ ենք ներկայացնում բարձրակրունկ կոշիկներ ճիշտ ընտրելու գաղտնիքներ:
1.
Ըստ բժիշկների՝ առօրյա բարձրակրունկները պետք է 2-4 սմ-ից ոչ բարձր կրունկ ունենան:
2.
Օգտվիր այս պարզ բանաձևից՝ ((հասակ/ոտքերի երկարություն)-1,61)*10: Օրինակ՝ իմ հասակը 170 սմ է, ոտքերիս երկարությունը՝ 80 սմ:
Այս թվերը տեղադրենք բանաձևի մեջ՝ ((170/80)-1,61)*10 = 5,15: Այդպիսով, ինձ համար իդեալական բարձրակրունկի բարձրությունը 5,15 սմ է:
3.
Շքերթային կոշիկներ ընտրելու համար պետք է հարմար նստել աթոռի վրա, ոտքերն առաջ ձգել (այդ ընթացքում չի կարելի քաշել ոտնաթաթը) և չափել ոտնաթաթի կրունկից մինչև բարձիկ հեռավորությունը:
Ստացված թիվը ոտնաթաթիդ բնական կորությունն է, որը հավասար է քեզ համար իդեալական շքերթային բարձրակրունկի բարձրությանը: