Բարի գործեր կատարելով՝ մարդկանց մեծ մասը կարծում է, որ դրանով օգուտ է տալիս, կամ մյուսները դրական կարծիք են կազմում իր մասին: Սակայն արդյոք բոլո՞ր բարի գործերն են արդյունավետ:

Սիրել նրանց, ովքեր պատրաստ չեն լուրջ հարաբերությունների
Աղջիկներից շատերը բախվել են այս խնդրին, երբ սիրում են մի տղայի, որը պատրաստ չէ լուրջ հարաբերություններ կառուցելու: Նման երևույթ հաճախակի պատահում է երիտասարդ տարիքում, երբ աղջիկները հավատում են, որ ամեն ինչ կկարողանան փոխել: Իրականում իմաստ չկա ժամանակ վատնելու այն մարդկանց վրա, որոնք դրա ցանկությունը չունեն: Սերն ու հարաբերությունները, որոնք փոխադարձ չեն, հազվադեպ են երջանկություն ու օգուտ բերում:
Կարիք չկա օգնելու այն մարդկանց, որոնք դա չեն կամենում
Ի՞նչ անել, երբ ամենահարազատ մարդիկ դժբախտության մեջ են հայտնվում, սակայն իրենք չեն ընդունում դա: Ամենապարզ օրինակը հետևյալն է. տղամարդը կարող է անդադար խմել, այդ իսկ պատճառով կինն ու մայրը ջանք ու եռանդ չեն խնայում նրան այդ վնասակար սովորույթից զերծ պահելու համար:
Սակայն արդյոք պե՞տք է նրա մոտ ալկոհոլի մասին բացասական կարծիք առաջացնել, եթե նա դա չի ցանկանում: Օգնել այն մարդկանց, որոնք դա չեն ցանկանում, ժամանակի անտեղի կորուստ է: Կօգտագործեք Ձեր ուժերը, նյարդերն ու համբերությունը, սակայն դժվար թե որևէ արդյունքի հասնեք:
Պարտք տալ նրանց, ովքեր սովոր են այլոց հաշվին ապրել
Յուրաքանչյուր հասարակության մեջ կհանդիպեք մարդկանց, որոնք սովորել են այլոց հաշվին ապրել, այդ իսկ պատճառով նրանք հաճախ պարտքով գումար են վերցնում՝ չմտածելով անգամ հետագայում այդ պարտքը մարելու մասին:
Իրավիճակն առավել կրիտիկական է այն ժամանակ, երբ խոսքը գնում է ամենահարազատ մարդկանց մասին. չէ՞ որ նրանց մերժելն այնքան էլ հեշտ չէ: Այսպես, ինչպե՞ս հետագայում հետ պահանջել գումարը: Ֆինանսական ոլորտում մշտապես պետք է հիշել էգոիզմի մասին, քանի որ առանց հաշվարկների բոլորին օգնելու դեպքում մեծ խնդիրների առաջ կկանգնեք:
