Մենք բոլորս գիտենք, որ բնությունը մեզ իսկական հրաշքներ է առաջարկում տարբեր տեսքով։ Դա կարող է լինել միրգ, բանջարեղեն, դեղաբույս, և ճշմարտությունն այն է, որ դրանք հասանելի են գրեթե բոլորին։Բանջարեղեններից մեկը, որն ամենահայտնիներից է, օգտագործվում է ամենուր։ Դա վարունգն է։ Մենք սովորաբար այն օգտագործում ենք աղցանների մեջ, այն թարմացնում և հաղորդում է օրգանիզմին անհավանական մեծ օգտակար նյութեր, որն օգնում է բարելավել առողջությունը և մաշկի վիճակը։
Ահա վարունգի մի քանի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ․
Վերահսկում է խոլեստերինը։ Այն լավ է զարկերակային ճնշման համար։
Վերացնում է բերանի տհաճ հոտը։ Օգնում է վերականգնել մաշկը և եղունգները։
Պաշտպանում է երիկամները։ Վերահսկում է միզաթթուն։
Նվազեցնում է քաշը։ Պայքարում է քաղցկեղի դեմ։
Շատ օգտակար է դիաբետի և արթրիտի դեպքում։
Պարունակում է վիտամին А, В և С։ Մաքրում է օրգանիզմը։
Պաշտպանում է աղիքային միկրոֆլորան։ Հանգստացնում է ստամոքսը։
Առաջարկում ենք մի շատ օգտակար կոկտեյլի բաղադրատոմս, որը հիմնված է վարունգի վրա։

Բաղադրիչներ՝
1 վարունգ, 1 փոքրիկ մաղադանոսի կապ,
1 ճաշի գդալ կոճապղպեղ,
կես կիտրոնի հյութ, 1/4 բաժակ ջուր։
Պատրաստումը՝
Ավելացրեք բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև միատարր զանգված ստանալը։
Խմեք մեկ բաժակ ամեն օր։Ինչպես տեսնում եք, այն շատ հեշտ է պատրաստվում և շատ օգտակար է առողջության համար։ Հիշեք, որ, բացի այս ըմպելիքից, դուք պետք է ճիշտ սնվեք և զբաղվեք սպորտով ամեն օր։
Զգուշացում.
ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
