Բալիկս, հաշվիր կոպեկներս, տես հերիքում է հացի համար. ասաց տարեց կինը…

Ցավոք, այսօր շատ են աղքատները: Շատերի աշխատավարձն ու թոշակը բավականացնում է միայն նրա համար, որ վճարեն կոմունալները, դեղեր գնեն և ուտեն ամենահասարակ սնունդը:

Էլ չեմ խոսում հագուստի և կոշիկի մասին: Իսկ եթե փչացել է սառնարանը կամ հեռուստացույցը, ստիպված են ապառիկով գնել:Նույն կերպ էլ մենք էինք ապրում: Ավելի լավ կյանք գտնելու համար տեղափոխվեցինք քաղաք:

Այդ օրը գրպանումս կար երկու հացի գումար: Խանութին դեռ չհասած՝ տեսա, որ մի տատիկ է կանգնած, ձեռքում էլ ինչ-որ բան կար:Երբ մոտեցա, նա ինձ մեկնեց ձեռքը.

Աղջիկս, օգնիր հաշվեմ, տես բավականացնում է հաց գնելու համար,— խնդրեց նա:

Տեսա, որ գումարը քիչ է…

Սպասիր, տատիկ ջան, — ասացի նրան, իսկ ինքս գնացի հաց գնելու: Ես երկու հատ հաց գնեցի, մեկը տվեցի նրա: Նա դողացող ձեռքերով մետաղադրամները մոտեցրեց ինձ, իբր որ վերցնեմ իր գումարը:

Պետք չի, տատիկ ջան, ես դեռ կհասցնեմ աշխատել,— պատասխանեցի ես՝ փորձելով զսպել արցունքներս:

Картинки по запросу հացի գումար

Աստված քեզ պահապան, — կամաց ձայնով ասաց նա:

Իսկ ես գնացի տուն՝ սրբելով արցունքներս…չէ որ այս տատիկը եզակի դեպք չէ, նրա նման շատերն են գոյատևում, այլ ոչ թե ապրում…Ցավալի է, շատ ցավալի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика