-Արի երեխայիդ տար․․․Ես ու ամուսինս ամուսնալուծվել ենք մեր որդու պատճառով, այն որդու, ում միասին էինք որդեգրել։Ես ու ա-
մուսինս ամուսնացել էինք, երբ դեռ երկուսս էլ ուսանող էինք: Այդքան երիտա սարդ լինելով՝ հասկացանք, որ միմյանց ճակատագիրն
ենք ու առանձին ապրել չենք կարողանա:

Մենք գիտակցում էինք, որ ուզում ենք լինել օրինական ամո ւսիններ ու երբեք չհեռանալ իրարից:Համալսարանից հետո մեր ամենա
դժվար ժամանակաշրջանն էր: Չունեինք տուն, շատ քիչ էինք վաստակում, կար ժա մանակ, երբ նորմալ չէինք էլ սնվում: Բայց կար
մի բան, որն անփոփոխ էր՝ մեր փոխադարձ սերը: Բոլոր փորձությունները արժանապատիվ ենք անցել:

Շատ էինք աշխատում, առաջ գնում, սովորում, նորը փորձում: 7 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացանք գնել
մեր բնակարանը:Հնարավոր չէ խոսքերով նկարագրել,թե որքան երջանիկ էինք այդ պահին:Եվս 3 տարի անց երկուսս ունեցանք մեր
առանձին մեքենաները: Թվում էր, թե էլ ոչ մի բանի պակաս չունենք, միայն… Արդեն երկուսս էլ կարծում էինք, որ երեխա ունենալու
ժամանակն է:
1 տարի անհաջող փորձերից հետո դիմեցի բժշիկի, ու այդ ժամանակ ինձ ասացին, որ երբեք չեմ կարողանա մայրանալ: Կյանքիս ա-
մենամեծ ու ցավոտ հարվածն էր:Մի քանի ամիս պահանջվեց, որ ամուսնուս համոզեմ՝ մանկատնից փոքրիկի որդեգրել: Կատարեց-
ինք բոլոր անհրաժեշտ գործընթացները, ու ի վերջո մեր ընտանիք եկավ փոքրիկ Արմենը: Այդ պահին նա 3 տարեկան էր:

Ամուսինս սկսեց օրեցօր փոխվել՝ ցավոք, դեպի վատը: Նա մռայլ դեմքով գալիս էր տուն, երեխան ձգվում էր դեպի նրան, հայրիկ ան-
վանում, իսկ նա միջանցքից ինձ էր ձայն տալիս.
-Արի, երեխայիդ տար այստեղից: Հոգնած եմ:
-Երեխայիդ… -կարծես գլխիս մեջ արձագանքի պես հնչեին նրա խոսքերը:

Մի քանի ամսից նա անկեղծ խոստովանեց, որ չի կարողանում ընդունել ու սիրել օտար երեխային, ու դրա համար որոշել է բաժան-
վել: Ասաց, որ տունը կթողնի ինձ, իսկ ինքը կգնա:Գիտի, որ Արմենին չեմ լքի, դրա համար ինձ ընտրության առաջ չի էլ կանգնեցնում:
Մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Մեզ միայն երեխա էր պակասում, բայց հենց նրա պատճառով էլ ամուսնալուծվեցինք…
