Ես արդեն 3 տարի ամուսնացած եմ: Ամուսինս ինձ շատ է սիրում, համենայն դեպս մինչ երեկվա օրն այդպես էի կարծում:Ես համոզված եմ, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելու իրավունք չունի, ոչ մի պարագայում:
Կարծում էի, թե արժանի տղամարդու հետ եմ ամուսնացած, սակայն իրականում սխալվում էի:Ցավոք, երեխաներ չունենք: Ոչ մի առողջական խնդիր չհայտնաբերելով՝ բժիշկներն ասացին, որ սպասենք: Իսկ ես հոգնել եմ սպասելուց…
Վերջին շրջանում մշտական են դարձել մեր վեճերը…վիճում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ չկա պատճառ:Ես լավ կին եմ: Տանը միշտ մաքուր է, համեղ պատրաստում եմ և չեմ մոռանում ինձ խնամելու մասին, իմ տարիքից բավականին երիտասարդ տեսք ունեմ:
Սակայն հղիանալու հույսն ինձ տանջում է…ամեն վարկյան:
Արմենը սկսեց ուշ վերադառնալ տուն: Ես վստահ եմ, որ նրա կյանքում ոչ ոք չկա, պարզապես նա չի ուզում տուն գալ:
Մեր միջև անտեսանելի պատ է առաջացել:Մենք 4 օր չէինք խոսում, և երբ նյարդերս տեղի տվեցին, ես չցանկացա նրա հետ նույն անկողնում պառկել քնելու և ցուցադրաբար գնացի հյուրասենյակ:Հանկարծ Արմենը գազազած շան պես վազեց իմ կողմ, ցավեցնելով բռնեց ձեռքիցս և քաշ տվեց սենյակ:Երբ փորձեցի ազատվել, նա հարվածեց դեմքիս…Ես շոկի մեջ էի:
Դա լիովին այլ մարդ էր:
Ես արտասվեցի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան ամուսինս նույնիսկ ներողություն չխնդրեց: Ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել…Ես սիրում եմ ամուսնուս, բայց ներել նրան չեմ կարող: Ուզում եմ ամուսնալուծվել: Այնքան է ցավում հոգիս, ուժ չունեմ…