Արդեն մի քանի տարվա ամուսնացած եմ, բայց վերջերս եմ իմացել, որ ամուսինս չի կարող երեխաներ ունենալ․․․Միգուցե ինչ-որ մեկը եղել է իմ վիճակում, խնդրում եմ մի խորհուրդ տվեք

Արդեն մի քանի տարվա ամուսնացած եմ, բայց վերջերս եմ իմացել, որ ամուսինս չի կարող երեխաներ ունենալ․․․Միգուցե ինչ-որ մե-
կը եղել է իմ վիճակում, խնդրո ւմ եմ մի խորհուրդ տվեք։ Ամո ւսինս շատ բարի, ընտանիքին նվիրված, դաստիրակված և աշխատող
մարդ է։ Բայց դա էլ չի ուրախացնում ինձ,քանի որ ընտանիքում երեխաներ ունենալու հույս մարել է վերջնականապես։Ինչպե՞ս վար-
վեմ․․․

Արդեն գրեթե 7 տարի ամուսնացած ենք։Ես շատ երկար ժամանակ եմ բուժումներ ստացել՝ կարծելով,թե խնդիրն իմ հետ է կապված։
Շատ բժիշկներ պնդո ւմ էին, որ ես լիարժեք առողջ եմ։ Մի քանի տարի ամուսնուս հետ գնում էինք եկեղեցի՝ երեխա էինք խնդրո ւմ
Աս-տծուց, հետո շրջեցինք բոլոր սրբավայրերը։Միայն մի քանի տարում կարողացա ամուսնուս համոզել, որ ինքն էլ հետազոտվի։ Եվ
ինչ, հենց առաջին ստուգումից հետո պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ, և ցավոք, այստեղ ոչ մի բժշկական միջամտություն
չի օգնի։ Ամուսինս հիմա հանդարտվել է, հաշտվել այդ մտքի հետ, ասաց․

-Դե որ այդպես է, առանց երեխաների կապրենք։ Բան չկա։

Ես գրեթե համակերպվել էի այդ մտքի հետ, սակայն մի քանի ամիս առաջ մեզ մոտ աշխատանքի մի տղամարդ ընդունվեց, իմ հասա-
կակիցն է։Զգում եմ,որ ինձ առանձնակի ուշադրություն է դարձնում։Մի օր առաջարկեց ինձ ճանապարհել, ես էլ ասացի,որ ամուսնա-
ցած եմ։Երբ կոլեգաս իմացավ, որ երեխաներ չունենք և չենք էլ ունենա, առաջարկեց բաժանվել և իր հետ ամուսնանալ։ Հիմա մտա-
ծում եմ, գուցե ճակատագիրն ինձ երկորդ շանսն է տալիս։

Գուցե արժե փորձել նոր կյանք սկսել՝ նոր մարդու հետ։Ի վերջո, կկարողանամ երեխաներ ունենալ, ում մասին այդքան երազել եմ։ Այ-
լապես չեմ հասկանում, թե որն է ապրելուս նպատակը։Հիմա մոլորության մեջ եմ։ Ամուսնուս հետ մեր հարաբերությունները վատա-
ցել են, բայց զգում եմ, որ դա իմ պատճառով է։ Ամուսինս իրեն մեղավոր չի զգում, իսկ ես էլ տեղս չեմ գտնում։

Արդյո՞ք ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում, ինչպե՞ս եք վարվել ամուսնու հետ, ով բացի անպտղությունից՝ ոչ մի թերություն
չի ունեցել, սիրել և հոգ է տարել ձեր մասին։ Վախենում եմ հեռանալ, որովհետեև այն մարդուն լավ չեմ ճանաչում, բայց չեմ էլ ուզում
հրաժարվել մայրանալու հնարավորությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика