Արդեն հոգնել էի վեճերից ու գնում էի ամուսնուս մոտ մտածելով, որ արդեն վերջը եկել է, բայց հասնելով տուն՝ զարմանքից կորցրե-
ցի խոսելու ունակությունս․․․Ընկերոջս ընտա նիքը քայքայման եզրին էր; 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ,
բայց, ահա, որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը; Նրանք այնքան էին թշնամացել, որ
նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու:
Ես շատ էի տխրել:Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հե-
տևյալը:«Աղջիկս ընկերների հետ երկու օրորվ գնացել էին բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն,
իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուս-
նուցս. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի գնալ, թե ոչ, կարծում էի,որ կանչում է ապահարզանի մասին խսելու համար:Անկեղծ ասած հոգ-
նել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը:Այնուամենայնիվ,նստեցի ղեկին, գործի գցե-
ցի մեքենան, գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է: Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և
կորցրեցի խոսալու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր,աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված,իսկ ննջա-
սենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:
Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում
էին սրտաձև փուչիկներ:Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս, միթե այսքան
ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր
ննջասենյակի դռան մոտ, ես անմիջոպես վազեցի ու գրկեցի նրան:
Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բացվեց առավոտը:Մենք արթնացանք դռան
թակոցից,մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝դեպի Կուրիլյան կղզիներ:Ու հիմա մենք շատ երջանիկ ենք:
Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրը ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:Ես նույնպես կարծեցի, որ այդ ա-
մենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն
է: Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:

— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել; Ես և ընկերուհիս
չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու
փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով: Երբ մոմերը վառեցինք մայրիկն արդեն տան մոտ
էր, երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից:
Սակայն մենք սպասեցինք մինչև հայրս վերադառնա, ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել
ու աստված գիտի, թե ինչ կարող էր լինել: Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի
գոչել. խնդրում եմ էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց
բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում:
