Ատամի ցավից մինչև քաղցկեղ․ Հիվանդություններ, որոնց առաջացումը կանխարգելում է սխտորը

Սխտորն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից, քանի որ ունի  հակակնեխիչ, հակավիրուսային, հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ։ Բացի այդ, սա հիանալի հակաօքսիդանտ է, որը թույլ է տալիս նվազեցնել ազատ ռադիկալների հասցրած վնասը։ Օրական նույնիսկ մեկ պճեղի օգտագործումը թույլ է տալիս դանդաղեցնել ծերանալու գործընթացը։

Սխտորով բուժում․ Ահա թե ինչ խնդիներից կարող եք ազատվել՝ սխտորը սննդակարգում ներառելով և որպես բուժիչ միջոց օգտագործելով։

Ակնե, ցան․ որպիսի մաշկը լինի առողջ և գեղեցիկ, խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ  2 սխտորի պճեղի հյութ և սպիտակ քացախ խառնել։ Այդ խառնեւրդով մշակել խնդրահարույց հատվածները՝ օրական մի քանի անգամ։ Պարզապես թրջեք բամբակը և քսեք ցանին։

Հերպես․ բավական է մշակել վերքը՝ սխտորի կտրած պճեղով, որպիսի արագացնեք դրա լավացումը և կանխարգելեք ինֆեկցիաների զարգացումը։

Մազաթափություն․ գլխի ճաղատած հատվածները մշակեք սխտորի յուղով։ Քսեք մի քիչ յուղ, ծածկեք տոպրակով և թողեք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվացեք յուղի մնացորդները։ Պրոցեդուրան կրկնեք մի քանի շաբաթ։

Փսորիազ․ բորբոքված հատվածները խորհուրդ է տրվում մշակել քիչ քանակությամբ սխտորի յուղով։

Ատամի ցավ․ թարմ սխտորի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է լնդերի բորբոքումները, ատամնաքարի առաջացումը և նվազեցնում է ցավը, եթե ատամները արդեն վնասված են։

Ականջների ցավ․ ականջի ցավը թուլացնելու համար խառնեք սխտոր և ձիթայուղ։ Ստացված խառնուրդը կաթացրեք ականջների մեջ։

Մարսողական համակարգի խանգարում․ սխտորը բարենպաստ է ազդում մարսողության վրա, քանի որ դրա բաղադրության մեջ մտնող նյութերը հանգստացնում են աղիներն ու կանխարգելում որովայնի փքվածությունը։

Թույլ իմունիտետ․ թարմ սխտորի օգտագործումը հատկապես օգտակար է նրանց, ովքեր հաճախ են հիվանդանում հարբուխով, ում օրգանիզմը չի դիմադրում մրսածությանն ու վիրուսային հիվանդություններին։

Ավելորդ քաշ․ սխտորի օգտագործումը կօգնի ակտիվացնել օրգանիզմում ֆերմենտների արտադրումը, որոնք ոչնչացնում են ճարպային կուտակումները։

Քաղցկեղ․ եթե պարբերաբար պգտագործեք թարմ սխտոր, ապա դա նկատելիորեն կնվազեցնի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика