Ավտոբուս բարձրացավ մի հղի կին. Այն, ինչ արեց վարորդը, ուղղակի անսպասելի էր…Ուղևորները դեռ երկար կհիշեն

Մի քանի օր առաջ ավտոբուսում արտասովոր երևույթի ականատես դարձա:Ավտոբուսն ընթանում էր իր երթուղիով:

Ես ամեն առավոտ գնում եմ համալսարան, այնպես որ գրեթե ամեն անգամ միևնույն ավտոբուսն եմ նստում, իսկ վարորդի դեմքն արդեն ծանոթ է:

Նստեցի, դրեցի ականջակալներս: Մի քանի րոպե անց հետևում նստած մի կին սկսեց ուժեղ գոռալ: Բոլորը հետաքրքրվեցին, թե այդ ինչ է եղել, և տեսան հղի կնոջ, ում մոտ, ըստ երևույթի, ծննդաբերություն էր սկսվում:

Կինը կարմրել և քրտնել էր, փորձում էր զսպել իրեն, որ ավելի բարձր չգոռա:

Ավտոբուսի վարորդն իրեն չկորցրեց և դիմեց ուղևորներին.
-Հարգելիներս, հաջորդ կանգառը՝ ծննդատունն է: Եթե որևէ մեկը շատ է շտապում, խնդրում եմ, այստեղ իջեք:

Գրեթե բոլորը դուրս եկան ավտոբուսից, իսկ ես մնացի: Ուզում էի ինչ-որ կերպ օգնել այդ կնոջը: Փորփրեցի նրա պայուսակը, գտա հեռախոսը:

Զանգահարաեցի վերջին զանգած համարին, պարզվեց՝ ամուսինն էր:Շուտով հասանք հիվանդանոց:

Ավտոբուսի վարորդն այնքան արագ էր վարում, որ մտածում էի, տեղ չենք հասնի…Մինչ ծծնդատուն հասնելը, ես զանգել և զգուշացրել էի, որ հիվանդ ենք բերում:Հիվանդանոցի բակում մեզ արդեն սպասում էին: Երբ կնոջը տարան ներս, հասավ ամուսինը:

Նա շատ անհանգստացած և շփոթված էր: Իսկ վարորդն այնքան լավ մարդ էր, անդադար կատակում և ծիծաղեցնում էր մեզ:Կարճ ժամանակ անց դուրս եկավ բժիշկը և ասաց, որ անհամբեր տղա է ծնվել, իսկ նորաթուխ մայրիկն իրեն հիանալի է զգում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика