Ավտոբուսով տուն էի վերադառնում որդուս հետ. Այն ինչ տեղի ունեցավ այնտեղ, ցնցեց և՛ ինձ, և՛ որդուս…

Միջադեպը եղել է ամռանը, խոնավ և անձրևոտ օր էր: Ես ու երեխաս մի կերպ խցկվեցինք ավտոբուս: Ներսում շոգ էր, ոչինչ չէր երևում: Ազատ տեղեր նույնպես չկային: 4 ամյա որդիս հազիվ էր կանգնել:

Արդեն 7 րոպե ճանապարհին էինք, երբ սկսեցի նայել ուղևորներին և հասկացա, որ գրեթե բոլոր նստածներն արական սեռի ներկայացուցիչներն էին:

Եթե լինեին տարեց մարդիկ, ես կհասկանայի, ես ինքս էլ միշտ տեղս զիջում եմ տատիկներին և պապիկներին: Բայց ես նկատեցի, որ բոլոր նստածները 35-40 տարեկան էին, իսկ ոմանք՝ դեռահասներ:

Այդ պահին այնքան տխրեցի. ես ցավ ապրեցի մեր տղամարդկանց համար, ովքեր տեղ չեն զիջում նույնիսկ տարեց կանանց…

Երեխաս շատ շփվող է, և նա ինքը մոտեցավ և խնդրեց մի երիտասրադի իր կողքին թույլ տալ նստել, սակայն վերջինս ականջակալներով էր և ձևացրեց, իբր ոչինչ չի լսում:

Մտքումս մտածում էին, թե ինչի են վերածվել մեր տղամարդիկ:Շատ եմ ցավում, որ տղամարդկանց մեր սերունդը դարձել է այսպիսին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика