Ավելի քան 45 տարվա համատեղ կյանքից հետո տարեց ծնողները զանգում են զավակներին և շատ վատ լուր հայտնում․․․Երեխաները խոստանում են շտապել նրանց մոտ

Տղամարդը զանգում է որդուն ու ասում․

—Ես չեմ ուզում փչացնել ձեր տոնը, բայց պիտի ասեմ, որ ես ու մայրդ ամուսնալուծվում ենք։ 45 տարի տառապել ենք, արդեն բավական է․․․

Շոտլանդացի տղամարդը զանգում է Լոնդոնում ապրող իր որդուն և ասում․

—Ես չէի ցանկանա փչացնել ձեր օրը և առհասարակ առաջիկա տոները, բայց միևնույնն է, ստիպված եմ ասել, որ ես ու ձեր մայրը բաժանվում ենք։ 45 տարի տառապել ենք, էլ չենք ուզում, բավական է։

—Հայրիկ, ի՞նչ ես խոսում․․․- գոռում է որդին։

—Մենք այլևս չենք ուզում միմյանց տեսնել,-ասում է հայրը,- մենք արդեն կուշտ ենք իրարից։ Հոգնել եմ այս մասին խոսելուց ու մտածելուց, քրոջդ ինքդ զանգիր ու պատմիր։

Հուսահատված երիտասարդը զանգում է քրոջը․

—Գրողը տանի, նրանք չեն կարող բաժանվել։ Ես կլուծեմ բոլոր հարցերը, թույլ չեմ տա նման բան անել։

Աղջիկը նույն պահին զանգում է Շոտլանդիա ու գոռում հոր վրա․

—ԴՈՒՔ ՉԵՔ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԻ։ Չանեք նման բան, մինչև մենք չգանք։ Ես ու եղբայրս արդեն պայմանավորվել ենք, վաղը առավոտյան ձեր տանը կլինենք։ Մինչ այդ ոչ մի հիմարություն չանեք։ Լսու՞մ եք։

Ու անջատում է հեռախոսը։

Ծերուկը մի կողմ է դնում հեռախոսը, նայում կնոջը ու խորամանկ ժպտալով ասում․

—Աշխատեց։ Նրանք Սուրբ Ծնունդը տանը կնշեն, ճանապարհածախսն էլ իրենք կհոգան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика