Առաջարկում ենք մազերի բալզամը փոխարինել այս լոսյոններից որևէ մեկով, որոնք կարող եք պատրաստել տան պայմաններում:Տնական լոսյոններ մազերի համար
Մեղրով
Խառնել 1 ձուն 1ճ.գ. մեղրի և 2ճ.գ. ձեթի կամ ձիթայուղի հետ: Խառնուրդը քսել մազերին, գլուխը փաթաթել սրբիչով և տաքացնել մազահարդարիչով: 15 րոպեից լվանալ դիմակը գոլ ջրով և շամպունով:
Կոնյակով լոսյոն
Հարել մի դեղնուցը 2ճ.գ. կոնյակի հետ, միջոցով շփել գլխամաշկը: 15 րոպե անց լվանալ երիցուկով թուրմով:
Ձվային դիմակ
Լավ խառնել 2 դեղնուցը 1 բաժակ գոլ ջրի հետ: Խառնուրդը քսել մազերին և թողնել 1 ժամ: Միջոցը լվանալ առանց շամպուն օգտագործելու:
Խնամված մազերը շքեղություն են հաղորդում ամբողջ կերպարին՝ անկախ նրանից, կարճ են ձեր մազերը թե երկար: Կիրառեք այս միջոցները և ուրախացեք արդյունքով: Սա կօգնի ձեզ ազատվել սթրեսից և հոգնածությունից:
Եղեք առողջ և գեղեցիկ: