Շատ կարևոր է, որ մեր առաջարկած հրաշք դիմակի համար օգտագործեք կոնկրետ ասպիրին՝ չփոխարինելով այն որևէ այլ հաբով: Ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ.
1 կիտրոն
6 հաբ ասպիրին
2 ճ.գ. բնական մեղր
սոդա
Պատրաստման եղանակ.
Փշրեք հաբերը, ավելացրեք 2 ճ.գ. թարմ կիտրոնի հյութ: Ասպիրինը պիտի լուծվի: Խառնեք՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք մեղրը և քսեք դեմքին: Թողեք այնքան ժամանակ, որ դիմակը չորանա: Դա տևում է մոտ 20 րոպե: Լվացեք գոլ ջրով և խոնավ կտորի վրա սոդա ավելացնելով՝ զգույշ տրորեք դեմքը: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք խոնավեցնող քսուկ: Հիշեք, որ դիմակն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ալերգիկ ռեակցիայի թեստ անցկացնել: Դիմակը հարկավոր է պատրաստել շաբաթական 2 անգամ: Այս պրոցեդուրան ամեն օր կատարելու կարիք չկա, քանի որ այն չափազանց ուժեղ ազդեցություն ունի: