Առավոտյան սոված վիճակում սու՞րճ եք խմում, ուրեմն պետք է իմանաք սա…

Անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։

Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։ Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։

Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։Ինչպես տեսնում եք, քաղցած վիճակում սուրճ խմելն անմիջապես արթնանալուց հետո կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։

Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նախաճաշել մինչ սուրճ խմելը։ Եթե առավոտյան չեք կարողանում արթնանալ առանց մեկ բաժակ սուրճի և չեք էլ կարողանում նախաճաշել, ապա սուրճի մեջ մի փոքր կաթ ավելացրեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика