Ուժեղ ատամնացավը մեղմել կարելի է հետևյալ միջոցներով.
• Սիբիրում ատամնացավը բուժում են բավականին պարզ ու արդյունավետ եղանակով: Նախ դաստակը արտաքին մասից ամուր կապում են, ապա ներսի հատվածը շփում սխտորի հյութով: Սխտորը մանր-մանր կտրատում են, դնում դաստակի զարկերակին, թանզիֆով ամուր կապում այնպես, որ սխտորը դուրս չգա արանքից:

Եթե ատամնացավը զգում եք բերանի խոռոչի աջ հատվածում, սխտորով վիրակապը պետք է անել ձախ ձեռքին, իսկ ձախ հատվածում ատամնացավ զգալու դեպքում` աջ դաստակին:
• Խոզի մի կտոր թարմ ճարպ վերցրեք (եթե աղի է, աղը հեռացրեք), դրեք ցավող ատամի լնդի և այտի արանքը: Ճարպը բերանում պահեք 15-20 րոպե: Այդ ժամանակահատվածում ցավը սովորաբար դադարում է:
• Մորու, անանուխի տերևները մանր կտրատեք, ավելացրեք 30 գ գինու քացախ (լավ որակի), պահեք ապակե տարայում, թողեք թրմվի: Սուր ատամնացավի ժամանակ դրանով ողողեք բերանի խոռոչը:
