Եթե ձեզ նույնպես առաջին հայացքից թվաց, որ լուսանկարում պատկերված է ջրի տակ գտնվող կին, ապա շտապում ենք պատմել իրականությունը…
Արգենտինացի Գուստավո Սիլվա Նունեսի աշխատանքները ստիպում են երկու անգամ մտածել: Նկարիչը ստեղծում է իրականությունից չտարբերվող գլուխգործոցներ՝ պատկերելով ջուր, մարդկանց և կենդանիների:
Սակայն այս նախագծում նա որոշել է ավելի հեռու գնալ՝ լուսանկարվելով սեփական աշխատանքների ֆոնին: Սկզբում նույնիսկ դժվար է հասկանալ, որն է նկար, իսկ որը՝ իսկական մարդ:Նկարներն այնքան են նման են իրականության, որ երբեմն նույնիսկ սարսափում ես…