Աշակերտի մայրիկը գալիս է ուսուցչուհու մոտ ու սկսում վիճել նրա հետ՝ երեխայի ցածր գնահատելու համար․․․Ուսուցչուհու պա-
տասխանը ուղղակի ցնցող էր։Ծանոթներիցս մեկը վերջերս մի հետաքրքիր պատմությամբ կիսվեց: Նա ամբողջ կյանքում դպրոցում
է աշխատել՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: Մոտ 3-4 տարի առաջ իր մոտ էր եկել աշակերտներից մեկի մայրը, ձայնը գլուխը
գցել այն պատճառով, որ ուսուցչուհին իր երեխային երկուս է նշանակել:

Անհանգստացած մայրը համարում էր, որ դասատուն անարդար է գնահատում որդու տնային աշխատանքները:Նա առանց ամաչե-
լու պատմում էր, որ տնային հանձնարարությունները իր ամուսինն է կատարում: Իսկ նա, ի գիտություն բոլորի, ունի բարձրագույն
կրթություն, վաստակավոր տնտեսագետ է, և հետևաբար, 5-րդ դասարանի խնդիրն անթերի է լուծված:

Մայրն ասաց, որ իրենք ան-գամ ստուգել են գրքի վերջում նշված պատասխանը, ու համընկել է իրենց ստացած թվի հետ:Այդ դեպ-
քում ինչու՞ է երեխան երկու ստացած եկել տուն:Ու ուսուցչուհին, ով երբեք չի բողոքել լեզվի ճկունությունից, գտել է այդ կնոջն իր
տեղը գտնելու ձևը.

-Իհարկե, երեխան կարող էր ուղղակի արտագրել պատասխանը, բայց եթե հայրիկն է արել… Կարծում եմ, նա ջանք չի խնայել՝ խն-
դիրը լուծելու համար, որովհետև նրա մոտ իսկապես հիանալի է ստացվել: Խնդրում եմ, բերեք ձեր ամուսնու օրագիրը, ես նրան ա-
մենաբարձր գնահատականը կնշանակեմ: Իսկ ահա ձեր երեխան ստացել է իր գիտելիքներին համապատասխան գնահատական:
Արժանի պատասխան է, այնպես չէ՞:Շատ ծնողներ ամեն ինչ անում են երեխաների փոխարեն՝ կարծելով, թե օգնում են նրանց: Իսկ
այսքան ժամանակ քանի՞ ծնող է երեխայի փոխարեն քննություն հանձնել… Կարծում ենք՝ ոչ մի: Այնպես որ մտածեք, թե ձեր ժառան-
գերի համար ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ:
