Անցանկալի դեմքի մազերից ազատվելու համար…

Դեմքի մազերի հեռացման քսուք Բաղադրիչներ․ 10 գրամ կիտրոնի հյութ 1 բաժակ ջուր 30 գրամ ալյուր(նախընտրելի է ոլոռի ալյուրը) Պատրաստման և օգտագործման եղանակը․ Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև ստանաք համասեռ զանգված։ Ստացվածը քսեք դեմքին, սպասեք 15 րոպե, որպեսզի այն չորանա, ապա սրբիչով մաքրեք՝ սեղմելով մազերի աճի ուղղությամբ։ Ծերացման դեմ պայքարող քսուք

Բաղադրիչներ․ 3 ասպիրին 3 թեյի գդալ կիտրոնի հյութ Պատրաստման և օգտագործման եղանակը․ Լուծեք ասպիրինի հաբերը կիտրոնի հյութի մեջ։ Լվացեք դեմքը և ստացված զանգվածը քսեք դեմքին։ 10 րոպե անց հոսող ջրով մաքրեք քսուքը դեմքից։

Մաշկի թարմությունը վերականգնող քսուք Բաղադրիչներ․ 5 ասպիրին 1 թեյի գդալ յոգուրտ կամ մածուն Կես թեյի գդալ մեղր

Պատրաստման և օգտագործման եղանակը․ Փշրեք ասպիրինը և խառնեք մյուս բաղադրիչների հետ։ Առավել լավ արդյունքի համար անհրաժեշտ է կտորը թրջել գոլ ջրով և դնել դեմքի վրա։ Հետո պետք է դեմքը չորացնել և քսել քսուքը՝ այդպես թողնելով 30 րոպե։ Այնուհետև գոլ ջրով լվացեք դեմքը։ Թարմեցնող քսուք Բաղադրիչներ․ 3 ասպիրին 3 թեյի գդալ գոլ ջուր

Պատրաստման և օգտագործման եղանակը․ Լուծեք ասպիրինը գոլ ջրի մեջ՝ ստանալով սպիտակ մածուկ։ Քսեք այն դեմքին, սպասեք 10 րոպե և հոսող ջրով լվացվեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика