Անտեր եմ Մայր իմ, բայց քեզ շատ եմ սիրում…

Երբ առաջին անգամ կարդացի, շատ ազդվեցի՝ շատերը երազում են երեխա ունենալու մասին, բայց չեն կարողանում ունենալ , շատերն էլ ունենում են, բայց իրենց երեխայի ճակատագիրը իրենց չի հետաքրքրում՝ չգիտեմ ինչու՞ է այդպեսԱյսօր շատերը մայր կոչվելու իրավունք չունեն….թեև նրանք մարդասպան չեն, բայց շատերը իրենց երեխաններին դատապարտում են դանդաղ մահվան՝ մանկան հոգու մահվան

Ես քեզ կյանքում միթե՞ խանգարել եմ
Ես չէի ուզում որ այսպես լիներ
Որ օտար եմ քեզ համար ,ես դա չգիտեի

Մայրի՛կ ինձ ներիր որ քո սիրելին չեմ
Ես այնպիսին չեմ ինչպիսին կամ
Առաջին իսկ վայրկյանից ատելի եմ
Եվ այս աշխարհում ես օտար եմ։

Մայրի՛կ ես քո մեջ վատը չեմ տեսնում
Ես անտեր եմ, բայց քեզ սիրում եմ
Եվ քեզանից ես, մայրիկ չեմ հեռանում
Ես քեզ հետ մեր տունն եմ ուզում։

Մայրիկ դու ինձ ներիր ,որ ես ծնվել եմ
Մայրիկ ինձ ներիր ,որ կյանքդ խորդակել եմ
Մայրիկ դու՛ բնավ մեղավոր չես
Մայրիկ առանց քեզ ես հոգնել եմ ապրելուց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика