Անսպասելի հյուրերի համար արագ պատրաստվող աղցան…

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ձու՝ 2 հատ
խոզապուխտ՝ 300գ
հում գազար՝ 1 հատ
վարունգ՝ 3 հատ
պահածոյացված կանաչ ոլոռ՝ 200գ
կանաչի
աղ, պղպեղ, մայոնեզ
Պատրաստման եղանակ.

Հարել հավկիթները, ավելացնել աղ և պղպեղ, հարել պատառաքաղով: Ստացված զանգվածից մի քանի բարակ բլիթ պատրաստել: Կտրատել:

Խոզապուխտը բարակ ձողիկների կտրատել, ավելացնել բլիթներին: Գազարը մաքրել, անցկացնել քերիչով և ավելացնել մյուս բաղադրիչներին:Կտրել վարունգների պոչիկները, կտրատել և լցնել աղցանամանի մեջ: Աելացնել ոլոռը, աղ ու պղպեղ:

Խառնել, ավելացնել կանաչին և մայոնեզը: Խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика