Շատ կանայք են ցանկանում իմանալ աբխազական խաչապուրու պատրաստման եղանակը:
Բաղադրիչներ
խմորի համար՝
1 կգ ցորենի ալյուրին
1 թեյի գդալ խմորիչ
2 բաժակ կաթ
մի պտղունց աղ
Միջուկի համար՝
1 կգ սուլուգունի պանիր
2 ճ/գ ջուր
1 ճ/գ շաքարավազ
1/2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Խմորիչը խառնել կաթին, թողնել՝ մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը:Թողնել՝ խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի:
Խմորը գնդերի բաժանել
Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա:Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել: