Աննկարագրելի համեղ տորթ, որը շատ արագ է պատրաստվում…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ տորթի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

8 ձու
3ճ.գ. շաքարավազ
մի պտղունձ աղ
130գ ալյուր
2ճ.գ. կակաո
560մլ կաթ
250գ շաքարի փոշի
20գ վանիլինի շաքար
250գ կարագ
150գ սև շոկոլադ

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստել կորժը: Դրա համար անհրաժեշտ է հարել 6 դեղնուցը և շաքարավազը:Առանձին տարայի մեջ հարել 6 սպիտակուցներն ու աղը՝ մինչ սպիտակ խիտ փրփուր կստացվի:Զգուշորեն միացնել երկու հարած զանգվածները, նաև ավելացնել մաղած 100գ ալյուրն ու կակաոն: Լավ խառնել և լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:Ուղարկել նախօրոք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 20-25 րոպե:Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Դրա համար կաթսայի մեջ պետք է խառնել 2 ձու և 30գ ալյուր: Հարել:Անդադար խառնելով՝ ավելացնել 500մլ կաթը՝ սառը վիճակում:

Դնել կրակին և տաքացնել՝ մինչ խտանալը: Ամբողջ ընթացքում պետք է խառնել:Առանձին տարայի մեջ հարել 220գ փափկած կարագը, շաքարի փոշին և վանիլինը: Չդադարելով հարել՝ ավելացնել կաթնային զանգվածը:Սպասել, որ կորժը սառի: Կրեմ քսել:Պատրաստել ջնարակը. դրա համար գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, ավելացնել մնացած կաթը, մի քիչ կարագ և խառնել: Սպասել, որ սառի և լցնել կրեմի վար:Տորթն ուղարկել սառնարանը և սպասել 4 ժամ:Դրանից հետո կարելի է մատուցել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика