Անկրկնելի համ,որը կարող ես ինքդ թխել. Տնական հաց.

Բաղադրիչներ ալյուր — 400 գր ջուր — 350 գր աղ — 1,5 թ/գդ խմորիչ — 0,3 թ/գդ ( չոր) Պատրաստման եղանակ Ալյուրը, աղը, խմորիչը լցնում ենք թասի մեջ և գդալով խառնում ենք։ Ավելացնում ենք ջուրն ու գդալով լավ խառնում։ Խմորը թողնում ենք 12-24 ժամ (մոտ 18 ժամ)։ Հանգստացած խմորն այսպիսի տեսք ունի։

Մեզ անհրաժեշտ է հրակայուն հաստ պատերով ձևաման կամ կաթսա` անպայման կափարիչով։ Ձևամանը կափարիչով ծածկում ենք, դնում ենք ջեռոցի մեջ և ջեռոցը մինչև 230-250 աստիճան տաքացնում ենք։ Ալրապատ աշխատանքային սեղանի վրա խմորին ծրարի տեսք ենք տալիս։ Սրբիչի վրա թեփ կամ սպիտակաձավար ենք լցնում և խմորը տեղափոխում վրան, և հենց սրբիչի օգնությամբ էլ խմորը տեղափոխում ենք տաք ձևամանի մեջ։

Սրբիչ օգտագործելու փոխարեն, տաք ձևամանը կարող ենք կարագով պատել (վրձնով) և խմորը զգուշորեն թիակով տեղափոխել։ Այնուհետև կափարիչով ծածկում ենք և արագ տեղափոխում ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 30-40 րոպե, այնուհետև կափարիչը բացում ենք և ևս 10-20 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն դառնա։

Եթե ուզում ենք, որ կեղևը փափուկ լինի, պատրաստի հացը սրբիչով փաթաթում ենք, պոլիէթիլենային տոպրակով ծածկում և թողնում ենք սառչի։ Ահա այսպիսի գեղեցիկ հաց է ստացվում։ Արագ և հեշտ պատրաստվող հացի բաղադրատոմս , որը ստեղծել է ամերիկացի հացթուխ Ջիմ Լեհեյը։ Մենք մի քիչ հեշտացված տարբերակով պատրաստեցինք

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика