Խոսելով ինսթագրամի աստղերի մասին՝ մենք արդեն ակամա պատկերացնում ենք, թե նա ինչ կերպար պիտի ունենա։ Մեր աչքի առաջ է գալիս երիտասարդ, հմայիչ ու գրավիչ, անթերի դիմահարդարմամբ, սլացիկ կազմվածքով երիտասարդ աղջիկների լուսանկարներ․․․
Թարա Լինը բոլորովին չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Վերը թվարկածից Թարի մասին է միայն գեղեցիկ և խնամված դեմքը, որը ինչ-որ բանով տիկնիկի դեմք է հիշեցնում։Այնուամենայնիվ, աղջիկն ունի կես միլիոնից ավել հետևորդ։ Փարթամ մարմնով գեղեցկուհու քաշը՝ 90 կիլոգրամ է։
Բնականաբար, նման քաշի դեպքում անհնար է խուսափել ցելյուլիտից, սակայն դա Թարային բոլորովին չի հուզում։Դա չի հուզում նաև աստղի հետևորդներին, ովքեր աղջկա համար չեն խնայում հաճոյախոսություններ։
Ներկայում Թարան 37 տարեկան է, սակայն ավելի երիտասարդ տեսք ունի։ Նա պլյուս սայզ մոդել է, շատ պահանջված է։
Նրա լուսանկարները հաճախ կարելի է տեսնել հայտնի ամսագերի շապիկներին։Շատերը վստահ են, որ Թարան հաջողության է հասել իր համառության և ինքնավստահության շնորհիվ, ինչը պակասում է սլացիկ մարմնով շատ ուրիշ աղջիկներին։Կրկին համոզվում ենք, որ գեղեցկությունը չափվում է ոչ կիլոգրամներով, ոչ էլ ցելյուլիտի բացակայությամբ։