Անանուխով թեյն ունի հրաշալի առողջացնող հատկություններ: Ահա դրանցից մի քանիսը.
Քաշի նվազեցում
Այս թեյն ունի որոշակի օրգանիկ կոմպոնենտներ, որոնք նվազեցնում են ախորժակը: Երբ զգում եք այդ նյութերի հոտը, ինքներդ ձեզ օգնում եք նվազեցնել ախորժակը, ինչի արդյուքնում հնարավոր է նիհարել:
Մարսողական առողջություն
Մարսողությունը կարելի է լավացնել, եթե խմեք անանուխով թեյ: Թեյը նվազեցնում է ստամոքսում դիսկոմֆորտը, փքվածությունը և սպազմերը:

Տհաճ հոտ բերանից
Եթե ձեր բերանից տհաճ հոտ եք զգում, ապա կարող եք օգտագործել անանուխով թեյ՝ որպես բնական դեղամիջոց: Այն ունի հակաբակտերիալ հատկություններ, վերացնում է տհաճ հոտը և ապահովում թարմ շնչառություն:
Սրտխառնոց
Սրտխառնոցը, որն ուղեկցվում է փսխումներով, անտանելի վիճակ է: Եթե նման դեպքերում ուզում եք լավացնել ձեր առողջությունը, ապա խմեք անանուխով թեյ:
Իմունային համակարգ
Թեյի այս տեսակը ունի հակաբակտերիալ հատկություններ, ինչը նշանակում է, որ երբ խմում եք այն, նվազեցնում եք մրսածության, հազի և բարձր ջերմության առաջացման վտանգը:
Ջերմիջեցնող
Անանուխով թեյը նպաստում է քրտնարտադրությանը, ինչն էլ օգնում է իջեցնել ջերմությունը, նաև բուժել բորբոքումները և դիսկոմֆորտը:
