Այս տղամարդը 16 տարեկան հասակում ամայի կղզում ծառեր տնկեց. տեսեք ինչպիսի տեսք ունի կղզին 39 տարի անց…

Աշխարհում գետով շրջապատված ամենամեծ կղզին է համարվում Հնդկաստանում գտնվող Մաջուլը։

Վերջին 70 տարիների ընթացքում կղզու մակերեսը համարյա 50%-ով կրճատվել է։

Բնապահպանները մտավախություն ունեն, որ 20 տարի անց Մաջուլ կղզին այլևս գոյություն չի ունենա, իսկ կղզու անհետացման հիմնական պատճառը դրա հողերի էրոզիան է։

1979 թվականին մի օր 16-ամյա Ջադավ Պայենգը նկատեց, որ ջրհեղեղից հետո առանց ծառերի ու բուսականության մի վայրում ծայրահեղ շոգից մեծ թվով օձեր են սատկել։Հենց այդ օրն էլ երիտասարդը որոշեց փրկել Մաջուլին։

Ամեն օր Ջադավը ծառեր էր տնկում, խնամում դրանց և կատարում հողի էրոզիան կանխող այլ աշխատանքներ։Ընդհանուր առմամբ, Ջադավը 550 հեկտար տարածություն ծածկող անտառ տնկեց, որն ավելի մեծ է, քան, օրինակ, Նյու Յորքի Կենտրոնական այգին։

Ջադավի տնկած անտառում այսօր բազմաթիվ կենդանիներ են ապրում, այդ թվում՝ բենգալյան առյուծներ, հնդկական ռնգեղջյուրներ և անգամ փղեր։39 տարի առաջ Մաջուլը ոչնչացման եզրին կանգնած ամայի մի վայր էր, իսկ այսօր՝ ծառախիտ անտառ։

Ահա մի քանի ոգեշնչող լուսանկար, թե մեկ մարդն ինչքան բան կարող է փոխել այս աշխարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика