Այս աղջիկն առանձնանում է վառ արտաքինով։
Թամունա Գաբունիան է, ծնվել է Վրաստանում, սակայն ապրում և աշխատում է Ռուսաստանի մայրաքաղաքում։Մասնագիտությամբ կոսմետոլոգ է, բայց որպես մոդել է աշխատում։
Նա կարծում է, որ աղջկա համար ամենակարևորը ճիշտ խնամքն է։ Միայն դրա շնորհիվ է հնարավոր նորաձև տեսք ունենալ։Նույնիսկ ամենավառ և նորաձև իրերը չեն կարող լրացնել և ծածկել չխնամված արտաքինը և կնճիռները։
Շատերն են համաձայն Թամունայի հետ և սոցիալական ցանցերում կիսում են նրա կարծիքը։
Մոդելը հայտնի է և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում։ Նա բոլոր աղջիկներին մոտիվացնում է հետևել իրենց արտաքին խնամքին։
Առաջին հայացքից Թամունան գերում է իր ոչ սովորական արտաքինով։ Նրանից պարզապես անհնար է հայացքը կտրել։