Դդմի սերմերն ամենաօգտակար սերմերն են առողջության համար։ Նրանք արդյունավետ կերպով կանխում են շաքարային դիաբետը, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, կանխում օստեոպորոզը, օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ և զգալիորեն նվազեցնում է քաղցկեղի զարգացումը։ Դդումը ինքնին շատ օգտակար է, իսկ նրա սերմերը հարուստ են սննդարար նյութերով, այնպիսի նյութերով, ինչպիսիք են վիտամին К, կալիումը, մագնեզիումը, երկաթը, կալցիումը և ցինկը։ Ահա դդմի սերմերի օգտակար հատկություններից մի քանիսը։ Կանխում է դիաբետի զարգացումը Այս սերմերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ թույլ է տալիս արդյունավետ կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Եթե դուք տառապում եք շաքարային դիաբետով, ապա օգտագործեք այն ամեն օր։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը 13%-ով։ Բացի այդ՝ սերմերը նաև նվազեցնում են զարկերակային ճնշումը, ինսուլտի հավանականությունը, սրտի կաթվածի հավանականությունը։ Կանխում է քաղցկեղի զարգացումը
Միացությունները, որոնք կան դդմի սերմերի մեջ, արդյունավետորեն պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ և ունեն հզոր հակաբորբոքային հատկություններ, որն էլ նվազեցնում է քաղցկեղի զարգացումը 23%-ով։ Կանխում է օստեոպորոզը Ցինկի մեծ քանակության շնորհիվ սերմերը կանխում են օստեոպորոզը։ Այս սերմերի ¼ բաժակն ունի օրվա չափաբաժնի համար նախատեսված 17%` այդ հանքանյութից։
Օգնում է ազատվել ավելորդ քաշից Դդմի սերմերը հարուստ են սպիտակուցներով, այդ պատճառով էլ այն հագեցնում է՝ կուշտ պահելով երկար ժամանակ։ Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում անպայման դիմեք բժշկի: Հնարավոր է՝ ձեզ մոտ շատ բարդացած հիվանդություն է, որի բուժման համար անհրաժեշտ կլինի խիստ և երկարատև բուժում: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ նախապես խորհրդակցեք մասնագետի հետ: